Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգիստն այսօր է
Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 17:00-ին Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ հունվարի 15-ին, ժամը 13:00-ին:
Panorama.am-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի օգնական Արաքսյա Կիրակոսյանն ասաց, որ Շիրակի մարզպետի հրահանգով ստեղծվել է մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներից կազմված համատեղ աշխատանքային խումբ, որը կկանոնակարգի Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգստի և հուղարկավորության հետ կապված աշխատանքները: Աշխատանքային խումբը ղեկավարում է Ֆելիքս Ցոլակյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը ընտանիքի վեց անդամին գտել էին սպանված, իսկ 6 ամսական երեխան տարբեր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Նախորդող հրապարակումներ՝
Ինչո՞ւ Վալերի Պերմյակովին չհայտնաբերեցին հայ իրավապահները
Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում. Դատախազություն
Երեխան վիրահատական միջամտության կարիք չունի, սակայն տուժել են նրա մի շարք հյուսվածքները. Արմեն Մուրադյան
Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության գործով կասկածյալը հարցաքննվել է
Քննարկվում է Գյումրիի դեպքից փրկված փոքրիկին Երևան տեղափոխելու հարցը
Հարցաքննվել են Պերմյակովի զինակիցները, տուժածների հարազատները. ՀՀ քննչական կոմիտե
Գյումրիի միջադեպի առիթով ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Փոխոստիկանապետ. Զինվորականը առողջական խնդիրներ չի ունեցել, գտնվել է նորմալ, ադեկվատ վիճակում (տեսանյութ)
Նախագահը Գյումրիում տեղի ունեցած հանցագործության կապակցությամբ խորհրդակցություն է անցկացրել
Ոստիկանություն. Ըստ նախնական տվյալների՝ Գյումրիում սպանությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը
ՀՀ ոստիկանապետի հրամանով Գյումրիում կատարված սպանության դեպքի առթիվ ստեղծվել է օպերատիվ-հետախուզական խումբ
Գյումրիում սպանված ընտանիքի երեխային վիրահատել են, վիճակը ծանր է. հիվանդանոցի տնօրեն
Գյումրիի սպանություն. Դեպքի վայրում հայտնաբերվել են ռուս զինծառայողի զինվորական կոշիկներ
Դաժան սպանություն Գյումրիում