Իրանական կայք. Ադրբեջանի վարած հակաիրանական քաղաքականությունը նպաստել է սալաֆիականության տարածմանը
«Ադրբեջանի վարած հակաիրանական քաղաքականությունը նպաստել է սալաֆիականության տարածմանը»,-այդ մասին նշված է իրանական «ԱՆԱՋ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում:
Հոդված հեղինակը, անդրադառնալով Ադրբեջանում սալաֆիականության տարածման դրդապատճառներին, մասնավորապես նշում է. «Ադրբեջանի վարած հակաիրանական քաղաքականությունը նպաստել է սալաֆիականության տարածմանը: Պարսից ծոցի պետությունները, մասնավորապես Սաուդյան Արաբիան և Քուվեյթը Ադրբեջանում Իրանի կրոնաքարոզչական գործունեությունը սահմանափակելու նպատակով այդ երկրում հիմնել են մզկիթներ, գիտական հաստատություններ և այլ կենտրոններ, որոնց միջոցով էլ Ադրբեջանում տարածում են սալաֆիական գաղափարախոսությունը»:
«Վերջին տարիներին, երբ պրոիրանական շիական խմբավորումները բացահայտ քննադատում են Ալիևների իշխանությանը, սալաֆիներն իրենց հավատարմությունն են հայտնում Ադրբեջանի իշխանություններին. Նույնիսկ որոշ ադրբեջանցի հավատացյալներ պնդում են, որ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր նպաստել են սալաֆիականության տարածմանը»,-նշում է իրանական աղբյուրը:
Նշենք, որ վահաբիզմը կամ սալաֆիականությունը իսլամի ծայրահեղական ուղղություններից է, որը համարվում է Սաուդյան Արաբիայի պաշտոնական գաղափարախոսությունը:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Իրանին մտահոգում է Ադրբեջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի ազդեցության մեծացման սպառնալիքը
Իրանն Ադրբեջանին կոչ է անում վերացնել իսլամական կուսակցության հանդեպ ճնշումները, հակառակ դեպքում...