Եթե կողմ ես խոսքի ազատությանը, ապա պետք է պատրաստ լինես, որ ծաղրելու են և փնովելու են նաև քեզ. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է.
«Կիրակի օրը Ֆրանսիայում ու Եվրոպական մի շարք այլ երկրներում տեղի են ունեցել բազմաթիվ ցույցեր՝ «հանուն համամարդկային արժեքների»: Իսկ կա՞ն արդյոք այդպիսիք: Արժեքներ, որոնք միավորում են մահմեդականներին և քրիստոնյաներին, Մոցարտի և Թաթուլի երկրպագուներին, Չեխովին և նորածին երեխայի վրա սվին-դանակով հարձակվողին: Ինձ թվում է, որ այդպիսի արժեքներ չկան: Ամեն մի մշակույթ ունի իր արժեքները, որոնք կարող են համանման լինել տարբեր կրոնների ու ազգերի մոտ և խիստ տարբերվել միևնույն ժամանակ: Ինձ թվում է «համընդհանրությանը» հավակնող արժեքների փոխարեն շատ ավելի կարևոր է քո ընտրած արժեքային համակարգում լինել հետևողական: Դա «հովանոց ընտրելուց» շատ ավելի բարդ է՝ կարող ես դառնալ բազմաթիվ հարձակումների թիրախ: Օրինակ՝ եթե դու դեմ ես մահապատժին կամ Լինչի դատաստանին, ապա պետք է դեմ լինել դրան բոլոր դեպքերում՝ նույնիսկ ամենազարհուրելի հանցագործության պարագայում, անգամ այնպիսի ոճրագործության, որի մասին մենք այս օրերին խոսում ենք: Եթե դու դեմ ես հեղափոխությանը կամ հեղաշրջմանը, ապա որևէ բացառություն չպիտի անես, անգամ այն դեպքում, եթե դրանով հագուրդ է տրվելու քո կրքերին և բնազդներին, կամ շահելու է քո թիմը: Եթե դու կողմ ես խոսքի ազատությանը, ապա պետք է պատրաստ լինես, որ ծաղրելու են և փնովելու են նաև քեզ և այն, ինչին դու ես հավատում: Եթե դու «որոշ բացառությունների» կողմնակից ես, ապա դու այլ արժեքների կրող ես: Դրանք նույնպես «համամարդկային» չեն: Դրանք անհատապես քոնն են:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան