Գևորգ Կոստանյան. «Հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանում» (տեսանյութ)
«Վաղը առավոտյան` ժամը 10-ին, ես կլինեմ Գյումրիում և գյումրեցիներին կներկայացնեմ ամբողջ ընթացակարգը: Ես ուզում եմ նաև դիմել գյումրեցիներին և ողջ ժողովրդին` այս ոճրագործությունը ողջ ժողովրդի խնդիրներ է և բոլորիս նպատակը նույնն է, որպեսզի հանցագործը պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ: Ես վստահեցնում են, որ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում և մենք բոլորս կտեսնենք և հնարավորություն կունենանք հետևելու ամբողջ ընթացակարգին և կտեսնենք պատասխանատվության ենթարկվելու ողջ գործընթացը»,-քիչ առաջ դուրս գալով նախագահական նստավայրից` հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Հայաստանի Հանրապետությունը հետևողական է լինելու իր քաղաքացու դեմ ոտնձգություն իրականացրած ցանկացած անձի պատասխանատվության ենթարկելու գործում»,-հավելեց Գլխավոր դատախազը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին