
Գյումրի. Շիրակի դատախազը մոտեցել է ակցիայի մասնակիցներին
Գյումրեցիները մոտեցել են ռուսական 102-րդ ռազմաբազային: Մի քանի շարքով ոստիկաններ են շարված, որպեսզի դեպի ռազմակայանի տարածք հարձակում չլինի: Հայ ջոկատայիններին մոտեցել են ռուս հատուկ ջոկատայինները:
Ակցիայի մասնակիցների որոշ մասին հաջողվել է ճեղքել ոստիկանական շղթան ու մոտենալ ռազմաբազայի շենքին: Ակցիայի մասնակիցների հետ այժմ խոսում է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են, որ հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գլխավոր կասկածյալ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունն անցնի Հայաստանում:
Նախորդող հրապարակում՝
Գյումրի. Ավտոերթի մասնակիցները շարժում են դեպի ռուսական 102-րդ ռազմաբազա