Վարդան Ղուկասյանի հայտարարությունը զայրույթի ալիք է բարձրացրել Գյումրիում. «Հրապարակ»
Գյումրիում զայրույթի ալիք է բարձրացրել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը, թե պատրաստ է ողջ մնացած երեխային որդեգրել: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Գյումրեցիների մի մասը կարծում է, որ Վարդանիկը երեխային ուզում է որպես մարդասպան մեծացնել, քանի որ նրա խնամքին մնացած եղբորորդիները բոլորի աչքի առաջ են, մասնավորապես՝ սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Ղուկասյանը: Մյուս մասն էլ ասում է՝ պետք չէ նրա ասածներին լուրջ վերաբերվել, նա սիրում է ամեն առիթ օգտագործել և իր անձի շուրջ շոու սարքել, ինչպես վարվեց «Թումոյի» դրամահավաքի ժամանակ, երբ հեռուստատեսությամբ 30 հազար դոլար խոստացավ և, ըստ լուրերի, դեռևս չի տվել»,-նշել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան