Գանգես գետում հայտնաբերվել է շուրջ 100 դիակ
Հնդկաստանի հյուսիսում Գանգես գետում հայտնաբերվել է շուրջ 100 դիակ: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով «India Today» պարբերականին:
Աղբյուրի փոխանցմամբ` միջադեպ տեղի է ունեցել Ուտտար-Պրադեշ նահանգում: Նախօրեին երեկոյան ոսիկանությունը գետի հետ կապված ոչ մեծ ջրանցքում հայտնաբերել է շուրջ 30 դիակ: Սակայն մինչև առավոտ դիակների քանակը հասել է 104-ի: Նշվում է, որ ջրանցքը միավորում է գետը տեղի դիակիզարանի հետ:
Ոստիկանության տեղեկություններով`դիակները գետ են նետել աղքատ ընտանիքների ներկայացուցիչները, որոնք ի վիճակի չեն եղեկ վճարել դիակիզման թանկարժեք արարողության համար: Վերջինին օրերին նկատվում է ջրանցքի ջրի մակարդակի նվազում, ինչ հետևանքով էլ հրավոր է եղել հայտաբերել դիակները: