«Նստավայրը բանտի է նման». Կատակել է Իտալիայի հրաժարական ներկայացնող նախագահը
Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն այսօր հրաժարական է ներկայացնելու: Նախագահական նստավայրը լքելուց հետո նա ցմահ սենատորի կարգավիճակ կստանա: Իտալիայի խորհրդարանի նիստում այս մասին հայտարարել է վարչապետ Մատեո Ռենցին: Այս մասին գրում է Նյուզռու.քոմ կայքը:
Ավելի վաղ 89-ամյա Նապոլիտանոն քանիցս նշել էր, որ մտադիր է մոտ ժամանակներս լքել նախագահի պաշտոնը առողջական խնդիրների պատճառով: Ի դեպ նախօրեին, մի ուշագրավ դրվագ է գրանցվել. նախագահական պալատի մոտ մի երեխա հարցրել է նախագահին, թե ինչ է նա հիմա զգում:
«Ուրախ եմ, որ վերադառնում եմ տուն: Այստեղ՝ նստավայրում, լավ է, սակայն բանտ է հիշեցնում»,- ասել է Նապոլիտանոն: