Սա ոչ թե մեկ ընտանիքի, այլ Գյումրիի, մեր երկրի ողբերգությունն է. գյումրեցիներ
Այսօր վաղ առավոտից գյումրեցիներն այցելում են Սուրբ Նշան եկեղեցի՝ հարգանքի տուրք մատուցելու հունվարի 12-ին դաժանորեն սպանված Ավետիսյաններին, ինչպես նաև ցավակցելու ընտանիքի հարազատներին:
Ավետիսյանների քաղաքացիական հոգեհանգիստը սկսվել է ժամը 17:00-ին, որին հաջորդել է սգո պատարագ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից: Եկեղեցին բազմամարդ է: Տեսախցիկների առջև հոգեհանգստի մասնակիցները կրկնում են, որ սա ոչ թե մեկ ընտանիքի, այլ Գյումրիի, ողջ երկրի ողբերգությունն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները