ՌԴ ֆինանսների նախարարն առաջարկել է նվազեցնել պետբյուջեի ծախսերը
Ռուսաստանին սպառնում է բյուջետային արգելանքը: Այս մասին գրում է ռուսական «Գազետա.ռու» կայքը: Ըստ աղբյուրի՝ ՌԴ ֆինանսների նախարարությունն առաջարկել է ծախսերը տասը տոկոսով նվազեցնել: Փորձագետները չեն ժխտում, որ հնարավոր է ծախսերի միանգամից երեսուն տոկոս կրճատում արվի: Հակառակ դեպքում ծախսերը հոգալու համար չեն բավարարի անգամ Պահուստային ֆոնդի միջոցները: Վերջիններիս ջանքերն ուղղված են հիմնականում ռուբլու կուրսի պահպանմանը:
«Գազետան», սակայն, նշում է, որ կրճատումներ չեն արվի միայն պաշտպանություն ոլորտում՝ մեջբերելով ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետևյալ հայտարարությունը. «Մենք Պետդումային առաջարկելու ենք բոլոր ծախսերը 10 տոկոսով կրճատել, բացի պաշտպանական այն ծախսերից, որոնց վերաբերյալ որոշում է ընդունվել»:
Նախարարն ընդգծել է, որ այս տարի նախատեսվածից շատ դեֆիցիտ կդիտվի: Սիլուանովն ասել է, որ եթե ծախսերն օպտիմալացնելու որոշում էլ կայացնեն, այն պետք է ամենաշատը ՀՆԱ-ի 3 տոկոսը կազմի: