Գյուղնախարար. նախատեսվում է բարելավել հանրապետության պարենային անվտանգության վիճակը
«Չնայած գյուղատնտեսության բնագավառում մշտապես առկա են մարտահրավերներ, սակայն դրանք հաղթահարելի են և համոզված եմ, որ ընթացիկ տարում համատեղ ուժերով և հետևողական աշխատանքի միջոցով մենք կկարողանանք ոլորտում գրանցել բարձր կատարողական արդյունքներ, հատկապես հաշվի առնելով չիրացված ներուժը»: Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցած խորհրդակցության ժամանակ նշել է իր խոսքում գյուղնախարար Սերգո կարապետյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2015 թվականին նախարարության առջև դրված գերակա խնդիրների և միջոցառումների ծրագրի կատարման հարցերը: Այս մասին հայտնում է ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Անդրադառնալով 2015 թվականին նախարարության կողմից իրականացվելիք ծրագրերին և միջոցառումներին` նախարարը նշել է, որ դրանց շրջանակում, մասնավորապես, նախատեսվում է բարելավել հանրապետության պարենային անվտանգության վիճակը, ավելացնել գյուղմթերքի արտադրության և արտահանման ծավալները և այլն:
Բացի այդ, ընթացիկ տարում շարունակվելու են մատչելի պայմաններով դիզելային վառելանյութի ու հանքային պարարտանյութերի տրամադրման, տոհմային երինջների ներկրման ծրագրերը:
Նախարարը նաև հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները , որպեսզի մարտի 25-ին ոռոգման համակարգը պատրաստ լինի գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին:
Պատասխանատուներին հանձնարարվել է հստակորեն իրականացնել իրենց պատասխանատվության ոլորտում գտվող ծրագրերը, պահպանել ծրագրերի կատարման ժամկետները` բացառելով թերացումները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան