ՄԱԿ-ում բացվել է սիրիահայ Հակոբ Վանեսյանի «Իմ հայրենիքը» թեմայով ցուցահանդեսը
Նյու Յորքում` ՄԱԿ-ի գրասենյակում, բացվել է սիրիահայ Հակոբ Վանեսյանի «Իմ հայրենիքը» թեմայով ցուցահանդեսը` նվիրված պատերազմի հետևանքով ավերված Հալեպին: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը:
Ցուցահանդեսը կազմակերպել էր ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչությունը: Ներկայացված 25 լուսանկարները ցույց են տալիս ապստամբների ձեռքով ավերված Հալեպը, տեղացիների տառապանքները:
Ցուցադրությանը ներկա են գտնվել ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին, դիվանագետներ, գիտնականներ և ԱՄՆ-ում Սիրիայի համայնքի ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին