Ջեյմս Ուորլիք. Առաջիկայում կկայանա հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
«Տարվա ընթացքում մենք բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես առաջնագծի երկայնքով ցանկացած բռնություն ապակայունացում է ստեղծում, և դա կարող է հանգեցնել կողմերի միջև լարվածության վտանգավոր սրմանը»,-պատասխանելով ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության հարցմանը` այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը` հավելելով, թե ԵԱՀԿ ՄԽ` տարածաշրջան հերթական այցի ամսաթիվը դեռևս չի որոշվել:
Ինչպես նշված է նյութում, համանախագահի խոսքերով` ռազմական գործողությունը կարող է հօդս ցնդեցնել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:
«Կողմերի տեսակետները լսելու համար մենք պարբերաբար այցեր ենք կատարում տարածաշրջան: Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում թերևս կկայանա մեր հանդիպումն արտգործնախարարների հետ»,- նկատել է Ջեյմս Ուորլիքը` հույս հայտնելով, թե Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն ու կկարողանան առաջընթացի ուղիներ քննարկել:
«Մենք նաև հույս ունենք, որ նախագահները կկատարեն 2014-ի հոկտեմբերին Փարիզում իրենց ստանձնած պարտավորությունները ու կշարունակեն երկխոսությունը: Բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն կողմերի մոտ միմյանց հետ աշխատելու քաղաքական կամքի առկայության դեպքում»,- հայտարարել է համանախագահը:
Նախորդիվ`
Ուորլիք. Չկա որևէ «չեզոք» գոտի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում
Ջ. Ուորլիք. ԼՂ-ում լայնածավալ հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում
Ջ. Ուորլիք. Սպասվում է կտրուկ հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում