Ռուսական 5-րդ հեռուստաալիքի անդրադարձը ԼՂ հակամարտությանը
Ռուսական 5-րդ հեռուստաալիքը բավականին հանգամանալից անդրադարձել է ԼՂ հակամարտության խնդրին: Ստորև ներկայացնում ենք հեռուստաալիքի մեկնաբան Նատալյա Կիրիլովայի ռեպորտաժը:
Ուղիղ 25 տարի առաջ Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած հակահայկական ջարդերը, որոնք վերաճեցին սև հունվարի` արդյունքում վերածվեցին Ղարաբաղյան հակամարտության:
Խորհրդային ինտերնացիոնալիզմը առաջին անգամ ճաք տվեց մինչև Լեռնային Ղարաբաղում հատուկ դրություն ստեղծվելը: Այնպես ստացվեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների երկու մարշալների` Հովհաննես Բաղրամյանի և Հովհաննես Բաբաջանյանի, փոքրիկ ծննդավայրը պատմության մեջ մտավ որպես բազմազգ ԽՍՀՄ քարտեզի վրա, որպես հայերի և ադրբեջանցիների հակամարտության կետ:
Հաղորդման ժամանակ ԼՂ հակամարտության մասնակից, կոնֆլիկտաբան Աշոտ Բեգրալյանը նշում է. «Ադրբեջանական հանրապետությունը փորձում էր հաստատել, ավեի ճիշտ տեղական իշխանություններում կառավարիչ նշանակել ադրբեջանցու, այն դեպքում, որ այնտեղ հիմնականում ապրում էին հայեր: Ինչը բնականաբար հարուցեց տեղի բնակչության դժգոհությանը և արդյունքում այն վերաճեց արյունահեղության ու ջարդերի»:
Մեկ տարուց քիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերը խորհրդային իշխանություններից խնդրեն, որ այդ տարածքի ինքնավարությունը հանձնեն Հայաստանին, այնուհետև նաև խոսվում էր լիարժեք ինքնավարության մասին:
1985թ. մարտին Կրեմլում հայտնվում է Մ.Ս. Գորբաչովը, որը ընտրում է վերակառուցման ուղին, և կուսակցական վերնախավը սկսեց «խորհել» ոչ թե մտածել: Կյանքի բոլոր ոլորտներում ընթանում է «արագացում» և արդյունքում համընդհանուր բավարարվածության համար հաստատվում է համատարած «կոնսենսուս»: Վերակառուցման դեֆիցիտին հերթ կանգնած խորհրդային մարդը ոչ թե չէր հասկանում Ղարաբաղյան հակամարտության դրդապատճառը, այլ ավելին լեռներում սկսեցին իրար սպանել:
«Շատերը ղարաբաղցիներին համարում էին անջատողականներ, էքստրեմիստներ: Մինչև հասկացվեց, թե ղարաբաղցիները ինչի համար էին պայքարում ժամանակ պահանջվեց»,- նշում է Աշոտ Բեգլարյանը:
Ադրբեջանական Սումգաիթ քաղաքը դարձել էր երկու ժողովուրդների արյունալի բախման վայր: Որից հետո եղան ջադրե Բաքվում, Կիրովաբադում և վերջապես Լեռնային Ղարաբաղում: Առաջին անգամ Խորհրդային միության պատմության մեջ առաջացավ «ներքին տեղահանված անձ» տերմինը, ինչպես այսօր ասում են «փախստական»:
«Նապաստակի վախը հարվածից: Իսկ մենք ինչպես ենք այս ամենը թողնելու: Հենց այդպիսի քարանալու աստիճան վախենալու պատմություններ էին պատմում իմ մտերիմները: Օրինակ իմ մորաքրոջը կոտրել էին ողնաշարը ամբոխի մեջ»,- նշում է փախստականների հանրություն կազմակերպության ղեկավար Սարյան Սարարասը:
Արդեն 5 տարի անց այստեղ տեղի էին են ունենալու պատերազմական գործողություններ, որի ընթացքում զոհվելու էին հազարավոր հայեր ու ադրբեջանիցներ:
«Ահա մեկ սրահ, ահա երկրորդ սրահը, այնտեղ երրորդն : Այս թանգարանում հակամարտության ժամանակ զոհված մարտիկների լուսանկարներն են` չհաշված խաղաղ բնակչությանը»,- նշում է ԼՂՀ պատերազմի զոհերի թանգարանի տնօրեն Արթուր Հարությունյանը:
«Եթե չլիներ վերակառուցման քաղաքականությունը, ամենայն հավանականությամբ նաև չէր լինի ղարաբաղյան հակամարտությունը»,- նշում է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Իսկ Ադրբեջանցի քաղաքագետ Այդին միրզազադեն նշում է. «Ադրբեջանի ժողովուրդը պահանջում էր կարգ ու կանոն հաստատել այդ շրջանում, պաշտպանել ամբողջականությունը, իսկ ամենակարևորը` Ադրբեջանի բնակչության անվտանգությունը»:
Երկու կողմերին էլ սակայն թվում էր թե Մոսկվան չէր գիտակցում ինչ առաջարկել, քանզի ցանկացած որոշում անհամաձայնություն էր առաջացնելու երկու կողմերում էլ: Միայն հատուկ դրության հայտարարելուց հետո պարզ դարձավ, որ Խորհրդային իշխանությունները կարող էին փրկել բազմազգ Միությունը, սակայն չհասցրեցին:
Սումգայի դեպքերից 27 տարի անց Լեռնային Ղարաբաղի հայերը ստացան անկախություն: Հանրապետությունն ունի Խորհրդարան, արդեն երեք անգամ նախագահ է ընտրել և ունի սեփական բանակ: Սակայն այս նորաթուխ պետությունը ճանաչելու հարցում ոչ մեկ չի շտապում:
Եվ եթե այսօր զոհվում են միայն զինվորներ Լեռնային Ղարաբաղում իրենց հարևանին դեռևս չեն կարողանում խաղաղ համարել:
«Մենք բոլոր ադրբեջանցիներին մեկ հարթության վրա չենք դնում, բոլորին թշնամի չենք համարում, նրանց մեջ, իհարկե, կան լավ մարդիկ: Մենք հիշում ենք, երբ Սումգայիթի ջարդերի ժամանակ ամբոխը կոտորում էր մարդկանց կային և ադրբեջանցիներ, որոնք օգնում էին հայերին, թաքցնում էին իրենց տներում չթողնելով կոտորել հայերին»,- նշում է Աշոտ Բեգլարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան