Գյումրիում տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորներ կան
Գյումրիում ոստիկանների և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով «Գյումրի» ԲԿ է տեղափովել 12 քաղաքացի: Panorama.am-ի հետ զրուցում ասաց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը: Նրա խոսքով, քաղաքացիներից 7-ը ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և գնացել են:
Ա. Իսահակյանի խոսքով, այժմ ԲԿ-ում հետազոտվում է 5 քաղաքացի, որից երեքը ոստիկան են: Նա նշեց, որ ոստիկաններից երկուսը ստացել են գանգուղեղային վնասվածքներ:
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում տեղի ունեցավ բողոքի ակցիա: Գյումրեցիները պահանջում են, որպեսզի ռուսական կողմը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի վեց անդամի սպության մեջ մեղադրվող ռուս զիծառայողը հանձնեն հայ իրավապահներին: Դատախազության մոտից ակցիայի մասնակիցները շարժվեցին Գյումրիում գտնվող ՌԴ հյուպատոսրան: Այստեղ ոստիկանները շղթա էին կազմել և թույլ չէին տալիս, որ քաղաքացիները մոտենան շենքին: Այստեղ բախումներ եղան քաղաքացիների և ոստիկանների միջև:
Նախորդող հրապարակումներ՝
Բողոքի ցույցի մասնակիցներին կոչ արվեց շարժվել դեպի դատախազության շենք
Պրեմյակովի նկարները կամ վիդեոն տեսնելու հնարավորություն արդեն կա. Փոստանջյան
Գյումրի. Ոստիկանները հատուկ միջոցառումներ են ձեռնարկում հավաքվածներին ցրելու համար
Գյումրեցիները շարժվում են դեպի ՌԴ հյուպատոսարան (լրացվում է)
«Ես էլ երեխեք ունեմ, հասկանում եմ դա ինչ է նշանում». Գլխավոր դատախազը՝ գյումրեցիներին
Շիրակի թեմի առաջնորդ. Մեր պահանջը ներկայացնենք քաղաքակիրթ ձևով, համառությամբ, հավասարակշիռ եղանակներով
Գևորգ Կոստանյանը՝ գյումրեցիներին. Հանգիստ եղեք, համբերեք
Գյումրեցիները պահանջում են՝ «դուրս արի»
Գյումրեցիներ կրկին հավաքվել են. ՀՀ Գլխավոր դատախազը զրուցեց նրանց հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին