Ակցիա՝ ՌԴ դեսպանատան մոտ. Տ. Խզմալյանը բերման է ենթարկվել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց հավաքված Հայաստանի քաղաքացիները պահանջում են Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին: Ակտիվիստները վանկարկում են՝ «Մենք ենք տերը մեր երկրի»:
Ոստիկանները կազմել են շղթա և թույլ չեն տալիս ակցիայի մասնակիցներին մոտենալ դեսպանատան շենքին: Ակտիվիստները ցանկացած ճեղքել ոստիկանական պատը, մոտենալ շենքին: Քաղաքացիների և ոստիկանության միջև տեղի ունեցավ քաշքշուկ: Բերման ենթարկվեց ռեժիսոր, Հանրային խորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը:
Ակցիայի մասնակիցներից քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին Ավետիսյանների ընտանիքից ողջ մնացած 6 ամսական երեխայի լուսանկարը դեմքին պառկած է դեսպանատան դիմացի մայթին: Մինչ այդ նրան ոստիկանները հեռացրել են դեսպանատան դիմացից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին