«Մենք չենք սպասում այսօրվա քաղաքական գործիչներին կամ վաղվա նախագահներին»
ԱՄՆ «Հայկական երիտասարդական ֆեդերացիան» (AYF) մեկնարկել է «100-օրյա ակցիան», որը խթանելու է Հայոց Ցեղասպանությայն իրազեկմանը և ճանաչմանը: Մեկնարկն ազդարարվել է հունվարի 14-ին` Ցեղասպանության հարյուրամյակից հարյուր օր առաջ: Այս մասին հայտնում է Asbarez.com-ը:
Հայտարարությունում մանսավորապես ասված է. «Մենք չենք սպասում այսօրվա քաղաքական գործիչներին կամ վաղվա նախագահներին, որ իրենց դատարկ խոստումներն օգտագործեն իրենց քաղաքական շահերի համար: Դրա փոխարեն մենք սկսում ենք այս շարժումը: Սա մեր պատմությունն է: Սպանդի ենթարկվածները մեր նախնիներին են: Ժամանակն է աշխարհին ցույց տալ, որ 100 տարիները ոչինչ են, բացի թվերից: Կարևոր չէ, թե դա ինչքան կտևի, մենք կկերտենք այն արդարությունը, որին մենք են արժանի:
Պատմությունը զգուշերոն և միտումավոր հեռացվել է Թուրքիայի դասագրքերից, լրատվամիջոցներից և ժողովրդի հիշողությունից: Թուրքիայի լոբբիստական խմբերի ժխտողականությունը ստեր է տարածել մեր պատմության վերաբերյալ:
Գալիք 100 օրերի ընթացքում մենք դասընթացներ ենք անցկացնելու, մենք աշխատելու ենք են համայքների դպրոցների ու թանգարանների հետ` գրքերից հեռացված պատմությունը հանրությանը ներկայացնելու համար: Մենք նաև բոյկոտելու և ցույցեր ենք անցկացնելու` վսհատ լինելու, որ մեր պահանջները լսվել են:
100 օրերի ընթացքում հանրությանը ներկայացնելու ենք իրական, ցավալի պատմություններ, որոնք տեղի են ունեցել մեր նախնիների հետ, ցույց ենք տալու աշխարհին, որ հայերի բնաջնջումը հաջողություն չի ունեցել»,-ասվում է ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ: