Պատմության մեջ Ադրբեջան անունով պետություն չի եղել. ադրբեջանցի պատգամավոր
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան ֆեյսբուքյան իր էջում, ինչպես նաև տեղի հեռուստաընկերություններից մեկի եթերում բացեիբաց հայտարարել է, որ պատմության մեջ Ադրբեջան անունով պետություն չի եղել: Այս մասին հայտնում է ադրբեջանական Moderator.az լրատվակայքը:
«Ես ընդամենը մեկ փաստ գիտեմ, որ Ադրբեջան անունով պետություն առաջին անգամ ստեղծվել է միայն 1918 թվականին: Ես այս մասին ասել եմ նաև հեռուստատեսությամբ: Այսօրվա Ադրբեջանն էլ այդ պետության ժառանգորդն է»,-պնդում է պատգամավորը՝ հավելելով՝ եթե առարկող կա, ապա թող որևէ օրինակ բերի ու փորձի համոզել:
Նրա խոսքերով՝ ով ասես մտացածին պատմություն ու կեղծ հերոսություն է ստեղծում Ադրբեջանում:
«Իսկ մենք պետք է մեր ժողովրդին ճշմարտությունն ասենք: Թող ոմանք դա ռևիզիոնիզմ կամ թշնամանք անվանեն, միևնույն է», -ասել է նա:
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորը շեշտել է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ իր կողմից արված հայտարարությանը հակափաստարկներ չեն հնչել, և առարկողներ չեն եղել:
Նյութեր թեմայի շուրջ՝
Ադրբեջանը ռազմական հարուստ պատմություն չունի, և իրեն է վերագրում Թուրքիայի պատմական հերոսական դրվագները. ադրբեջանցի պատգամավոր
Ադրբեջանի պատմության դասագրքերում հայերից բացի նոր թշնամի է հայտնվել` վրացիները
Ինչպես է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Ռուբեն Գալիչյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան