Հարցազրույցներ 10:30 15/01/2015

Պիպոյան. Պատահական չէ, որ տնտեսվարողներն ամենաշատը վախենում են հարկայինց

Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի վիճակը նախորդ տարվա ընթացքում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ավելորդ է համարում քննարկել:

«Բավական է թվարկել միայն տեղի ունեցած սկանդալային դեպքերը՝ զանգվածային թունավորումներ, սատկած հավերի մատակարարում մանկապարտեզներին, սատկած խոզերի մսի վաճառք, ինչպես նաև ոչ պարենային ապրանքների վերադարձնելու խնդիրներ և այլն»,-Panorama.am-ի հետ զրույցում ամփոփելով անցած տարին ու նախանշելով այս տարվա անելիքները, ասաց ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նա միաժամանակ առանձնացնում է դրական տեղաշարժերը, որոնք գրանցվել են 2014-ին. «Երկրում բավականին փոխվել է իրազեկվածության մակարդակը, այսինքն սեփական իրավունքի համար պայքարող քաղաքացիների թիվն է մեծացել: Սա ի շնորհիվ զանգվածային լրատվության միջոցների՝ հիմնականում հետևողական աշխատանքի»:

Սպառողների իրավունքների պաշտպանության գործը ստանձնած մասնագետի խոսքով, առաջիկա տարիներին պետք է հասնել Հայաստանում «հաճախորդը միշտ ճիշտ է» սկզբունքի իրականացմանը:

«Աշխարհում սա գործում է, մեզ մոտ չի գործում: Սպառողական շահը պետք է վեր դասվի բիզնես շահից, իսկ մեր երկրում բիզնես շահը միշտ վեր է դասվում սպառողական շահից: Եվ պատահական չէ, որ մեր տնտեսվարողներն ամենաշատը վախենում են հարկայինց: Ցանկացած խանութ մտեք, հարցրեք, որ մարմից եք շատ վախենում: Հարկայինից, բայց այդպես չպետք է լիներ: Իսկ այն կազմակերպություններից, որոնք պետք է ապահովեն մեր սպառած մթերքի անվտանգությունը, որակը, ոչ ոք չի վախենում»,-ասաց Պիպոյանը:

ՀԿ նախագահի խոսքով, տնտեսվարողները չեն վախենում պետական այդ մարմնից, քանի որ կա հարց լուծելու հնարավորությունը. «Երբ խոսքը բյուջեի մասին է, ապա մենք հետևողական ենք, բիզնես շահի մասին խոսք չկա, իսկ երբ հերթը հասնում է սպառողների շահերին, մենք այդքան էլ հետևողական չենք, ես բիզնեսին ի նկատի չունեմ, նկատի ունեմ պետական վերահսկողության մոդելը: Արդյունքում ստացվում է, որ բոլորի շահը վեր է դասվում սպառողների շահից»:

Պիպոյանի խոսքով, այդ սկզբունքի իրականացմանը կարելի է հասնել հանրային վերահսկողության արդյունքում. «Մենք պետք է կարողանանք միասնական ստիպել պետական մարմիններին աշխատել, բուն նպատակը միայն քննադատելը չպետք է լինի, պետք է լինի հետևողականություն, պետական մարմինները պետք է հասկանան, որ քննադատվելու են այնքան ժամանակ, քանի դեռ պրոբլեմը չի լուծվել: Ի վերջո պետք է հիշել, թե քանի թեմա է մոռացվել ու չկա լիարժեք մեկնաբանություն: Եթե տնտեսվարողն իմանա, որ ապրանքի որակի, սպառողի իրավունքի պաշտպանության հարցը շատ խիստ է դրված, խախտում թույլ չի տա»:

Պիպոյանն այս առումով մատնանշեց Եղվարդի մանկապարտեզում տեղի ունեցածը, երբ հարյուրից ավելի երեխաներ թունավորվեցին: Տեղի ունեցածի վերաբերյալ մինչ այս պահը չենք իմացել բազմաթիվ հարցերի պատասխաններ, օրինակ ինչպե՞ս եղավ, որ հակասանիտարալկան վիճակում գտնվող խոհանոցից նմուշառված սննդամթերքն անվտանգ էր:

ՀԿ նախագահի համոզմամբ, պաշտպանված սպառող ունենալու համար պետք է ունենալ հիմնական չորս ուղղություն.
1. Պետական և հանրային վերահսկողություն
2. Պետական և հանրային աջակցություն
3. Համապատասխան օրենսդրություն
4. Սա էլ կձևավորի համապատասխան բիզնես շահեր:

«Մենք կաղում ենք գրեթե բոլոր ուղղություններով, հատկապես թույլ է պետական վերահսկողությունը և պետական աջակցությունը, ոչ վերահսկում ենք, ոչ՝ աջակցում»,-ասաց նա, ավելացնելով, որ գործող օրենսդրությունը թույլ է տալիս լուծել բազմաթիվ պրոբլեմներ, որոնք այսօրև առկա են:

ՀԿ նախագահը նկատում է, որ Հայաստանում անընդհատ փոփոխվում ու լրամշակվում են օրենքները, ավելացվում են գործիքակազմերը, մինչդեռ օրենքների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն չի իրականացվում:

«Երբ լիարժեք վերահսկողություն կիրականացվի, այդ ժամանակ առավել ակտուալ կլինի քննարկել օրենսդրական փոփոխությունը, որը կտա նոր լծակներ: Եթե մենք հետհայացք են գցում, տեսնում ենք, որ 2012-2014 թթ. լծակներն ավելացել են, բայց դրանով հանդերձ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործողությունների թիվը պակասել է»,-ասաց Պիպոյանը:

Նրա գնահատմամբ, 2011-ի վերջին ոլորտում առկա խնդիրների 80%-ը լուծված էր, պետք էր հետագայում շտկել, լրացնել 20 %-ի բացը:

«Հաջորդ տարիների ընթացքում մենք հետ գնացինք և այսօր ունենք այն վիճակը, ինչ ունեինք 2011-ի ամռանը: Ոչ միայն առաջընթաց չեղավ, այլև եղավ էական հետընթաց»,-նկատեց Պիպոյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սևանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
«Միանշանակ, և ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը»,-...
Աղբյուր` Panorama.am
19:11
Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան
«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Դանիելյան
«Անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն...
Աղբյուր` Panorama.am
18:44
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող նահանգի վրա. Al Masirah
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան հարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի ուղղությամբ այն բանից հետո, երբ Եմենի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ալիևի հերթական նախապայմանն իրականություն է դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ. Աշոտյան
«Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումներն անթերի էին այդ տեսակետից»»։
Աղբյուր` Panorama.am
18:17
Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար
Հայաստանում 2025 թվականին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային...
Աղբյուր` Panorama.am
18:06
Զելենսկին ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ադրբեջանում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը, ով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտում...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ սահմանի՝ մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում սահմանազատման մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատումն ու սահմանազատումն իրականացվել է մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ողբերգական վթար. բախվել են մեքենաներ, կան զnhեր
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան...
Աղբյուր` Panorama.am
17:24
Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում ընդդիմության «կենդանի շղթային»
30 օր շարունակ Թբիլիսիում և շրջաններում շարունակվող բողոքի ակցիան այսօր շարունակվում է կենդանի շղթայով։ Ակցիայի մասնակիցների թվում են տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող բաժնում պահպանում են բազմաթիվ արժեքավոր վկայություններ
Այսօր Կինոյի միջազգային օրն է, և սա հիանալի առիթ է՝ անդրադառնալու Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող այս բաժնին։...
Աղբյուր` Panorama.am
16:49
Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ադրբեջանը խստացնում է ՌԴ քաղաքացիների կեցության կանոնները
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ մտցնել իրենց տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ռուսաստանի ԱԳՆ. 10 տարվա գործունեության ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր դերակատար
2025 թվականի հունվարի 1-ին լրանում է 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու և ԵԱՏՄ-ի՝...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ...
Աղբյուր` Panorama.am
15:54
«Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից դարձավ բուռն քննարկման առարկա, սակայն մի շատ կարևոր ասպեկտ մնաց աննկատ. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.  «Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Կառվարությունը որոշել է մտնել ձախողված պրոցեսի մեջ․ Թեհմինե Ենոքյանը՝ «Լիդիան Արմենիա»-ի և Կառավարության գործարքի մասին
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարության միջև գործարքը մտահոգիչ է, քանի որ պետությունը ձախողված ընկերության հետ կիսելու է...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԱԺ-ում հանդիպել են անհետ կորած զինծառայողների հարազատներն ու Անդրանիկ Քոչարյանը
Ազգային ժողովում ավարտվել է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և անհետ կորած զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
15:14
Վենետիկում, Տոկիոյում, Ստրասբուրգում և Լիոնում Նոր տարվա գիշերն արգելվել է ալկոհոլի օգտագործումն ու հրավառությունը
Ամանորի գիշերը Վենետիկը, Տոկիոն, Ստրասբուրգը և Լիոնը կարգելեն ալկոհոլը: Մի շարք քաղաքներում արգելված են նաև մարդկանց մեծ կուտակումները,...
Աղբյուր` Panorama.am
14:49
ՌԴ-ում կարգելվի ռուսերեն չիմացող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել
Պուտինը ստորագրել է միգրանտ երեխաներին դպրոցներ ընդունելու կարգի մասին օրենքը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}