Շառլի Էբդոն Հայոց ցեղասպանությունը ժխտելու վերաբերյալ ծաղրանկարներ է տպագրել
ԱՄՆ հայ դատի հանձնախումբը Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է Շառլի Էբդո երգիծական շաբաթաթերի կողմից արված երեք լուսանկար` նվիրված Հայոց Ցեղասպանությանը: Ծաղրանկարների հեղինակները Ստեֆան Շաբրոնյեն է, Բերնար Վերլակը և Ռենալ Լյուզյեն:
Առաջին ծաղրանկարում Օսմանյան կայսրության զինվորը հարցնում է գեներալին.
«-Մենք չենք պատրաստվում ցեղասպանություն իրականացնել չէ՞, իմ գեներալ:
-Այսօր` այո, իսկ մեկ դար անց այն կլինի Դյեդոնեի կատակը»:
Լյուզյեի ծաղրանկարը հրապարակվել էր 2015 թվականի հունվարին, իսկ նրանում ֆրանսիացի կատակերգու դերասան Դյեդոնեի ակնարկն էր այն մասին, որ «հայերի ցեղասպանությունը այնքան իրական է, որքան Սանտա Կլաուսը»:
Հաջորդ ծաղրանկարում, որի հեղինակը Շաբրոնյեն է, հետևյալ գրառումը կա. «Թուրքական բանակը սպանում է 35 քուրդ գյուղացու, որից մեկն ասում է. «Այստեղ ինչ-որ բան ճիշտ չէ, նրանք հավանաբար մեզ շթոփել են հայերի հետ»»:
Ծաղրանկարը նույնպես տպագրվել է 2015 թվականին, երբ լուրեր տարածվեցին, որ Թուրքիան հարձակվում է քրդերի վրա, փոխանակ աջակցի Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային:
Բերնար Վերլակի ծաղրանկարում պատկերված է Գեզի այգու պահպանման համար մղված բողոքի ցույցերը, որը հեղինակը համեմատել են Հայոց ցեղասպանության հետ: Նկարում Ռեջեփ Թայիփ Էրդողանն ոստիկանությանն ասում է. «Կարող եք կրակել, պատկերացրեք, որ նրանք հայեր են»: