Հայաստանի Հանրապետության օրենսդրության բացարձակ կիրառելիություն չի կարող լինել. Գլխավոր դատախազ
«Հայաստանի Հանրապետության օրենսդրության բացարձակ կիրառելիություն չի կարող լինել, քանի որ մենք ունենք միջազգային պայմանագրեր, իսկ միջազգային պայմանագրերը մեր օրենսդրության մասն են: Մենք բացարձակ չեն խոսում որևէ մեկին որևէ իրավազորություն հանձնելու մասին, զիջելու մասին: Եվ անկախ նրանից, թե Ռուսաստանի իրավապահ մարմինները ինչ քրեադատավարական ընթացք են իրականացնում իրենց հարուցած քրեական գործով, դա որևէ առնչություն չունի մեր քրեադատավարական օրենսդրության կարգով հարուցված քրեական գործի և իրականացվող ու իրականացվելիք քրեական հետապնդման պրոցեսի հետ: Եվ այն հանգամանքը, որ երեկ Քննչական կոմիտեի քննիչի կողմից որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել, դա արդեն իսկ նշանակում է, որ անկախ նրանից, թե Ռուսաստանի իրավապահ համակարգը ինչ միջոցներ է ձեռնարկում, Հայաստանը շարունակելու է գործընթացը»,-Գյումրիում ընթացող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Դա բոլորիս ցավն է, բոլորս ունենք շատ զգացմունքային մոտեցումներ: Մենք, ողջ իշխանությունը, իրավապահ համակարգը բացարձակ հետևողական է այս հարցին և դուք հնարավորություն կունենաք գնահատելու այդ հետևողականությունը: Մենք ամեն ինչ անում ենք և անելու ենք մեր օրենսդրության և միջազգային իրավունքի տեսակետից, որ անձը քրեական պատասխանատվության և պատժի ենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում»,-հավելեց Գևորգ Կոստանյանը:
Նախորդող նորություններ`
«Պերմյակովի գործած հանցանքների շղթան սկսվել է ՌԴ և ավարտվել է ՀՀ օրենսդրության իրավազորության ներքո գտնվող հանցագործությամբ»
Ձեռնարկում ենք բոլոր միջոցները, որպեսզի հանցագործը պատժվի օրենքի ողջ խստությամբ. Գլխավոր դատախազ