Գևորգ Կոստանյանը՝ գյումրեցիներին. Հանգիստ եղեք, համբերեք
«Ոճրագործություն է տեղի ունեցել հայ ժողովրդի նկատմամբ: Փաստ է: Ցավ է: Պետք է բոլորս ամեն ինչ անենք և անելու ենք, որ ոճրագործը ենթարկվի ամենախիստ պատասխանատվության: Միանշանակ է, որ նա պատասխանատվության է ենթարկվելու Հայաստանի տարածքում»,- Գյումրիում դատախազության շենքի մոտ հավաքված քաղաքացիներին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Դատախազի խոսքով, արդարացի է այն պահանջը, որ գործը պետք է ամբողջությամբ քննության ենթարկվի Հայաստանում:
«Այդ նպատակով մեր քննիչներն այժմ գտնվում են ռուսական ռազմակայանում, որտեղ գտնվում է այդ հանցագործը, հարցաքննում են: Համբերեք: Գործը քննվում է: Քանի որ և Ռուսաստանի Քրեական օրենսգրքով է գործ հարուցվել և Հայաստանի Քրեական օրենսգրքով, ռուս իրավապահներն իրականցնում են իրենց դատավարական գործընթացը, մեր քննիչները՝ մեր դատավարական գործընթացը: Համբերեք, ժողովուրդ»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Գլխավոր դատախազը նշեց, որ բոլորը նույն բանն են ուզում, բայց դրան հասելու ճանապարհներ կան և այժմ այդ գործընթացներն են իրենք իրականացնում:
«Հանգիստ եղեք, համբերեք, տեսնենք ինչ է լինում: Գործընթաց է գնում»,- գյումրեցիներին ասաց Գևորգ Կոստանյանը:
Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է, որ Գյումրիում բողոքի ակցիաներ են ընթանում: Քաղաքացիների պահանջը մեկն է՝ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող և կալանավորված ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովը հանձնվել հայ իրավապահներին:
Նախորդող հրապարակում՝
Գյումրեցիներ կրկին հավաքվել են. ՀՀ Գլխավոր դատախազը զրուցեց նրանց հետ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան