Գյումրեցիները պահանջում են՝ «դուրս արի»
Գյումրիում դատախազության մոտ հավաքված քաղաքացիները պահանջում են, որպեսզի ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դուրս գա շենքից ու պատասխանի իրենց միակ հարցին:
Թեև գլխավոր դատախազն արդեն խոսել է հավաքված գյումրեցիների հետ, սակայն վերջիններս պնդում են, որ չեն ստացել իրենց հարցերի հստակ պատասխանները՝ արդյո՞ք Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող և կալանավորված ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովը հանձնվելու է հայ իրավապահներին, դատվելո՞ւ է Հայաստանի օրենքներին համապատասխան, պատիժը կրելո՞ւ է Հայաստանի կալանավայրերից որևէ մեկում:
Քաղաքացիներից մեկը նշեց, որ եթե այս պահին Գլխավոր դատախազը չի կարող պատասխանել իրենց հարցերին, «գոնե թող ասի, արդյո՞ք համաձայն է մեզ հետ»:
Նշենք, որ Գլխավոր դատախազն առաջարկեց 20-30 հոգով հանդիպել դատախազության դահլիճում և ինքը կպատասխանի բոլոր հարցերին: Գյումրեցիները չհամաձայնվեցին: Նույն առաջարկն արեց նաև Շիրակի դատախազ Րաֆֆի Ասլանյանը: Քաղաքացիները շարունակում են պահանջել՝ «դուրս արի՝ հիմա-հիմա-հիմա»:
Նախորդող հրապարակում՝
Գյումրեցիներ կրկին հավաքվել են. ՀՀ Գլխավոր դատախազը զրուցեց նրանց հետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները