Ճոյտի ֆիլմի պրեմիերան տեղի կունենա փետրվարի 10-ին. «ՀԺ»
ԱԺ նախկին պատագամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) «Հիշողություն» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա փետրվարի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում:
Գործարարը «Հայկական Ժամանակ»-ին տեղեկացրել է որ ֆիլմի մոնտաժման աշխատանքերը գրեթե ավարտված են: Թերթի թղթակցի հարցին՝ բարձրաստիճան պաշտոնյաներից ո՞ւմ են հրավիրելու պրեմիերային, պատասխանել է. «Ում հոգեհարազատ է Ցեղասպանության թեման, նրան էլ կհրավիրեն: Հյուրեր կլինեն նաև հայկական կինոաշխարհից: Ֆիլմի տևողությունը 1 ժամ 45 րոպե է»:
Ավելի վաղ «ՀԺ»-ն գրել է, որ Հակոբյանը Ցեղասպանության մասին ֆիլմ է նկարում և պատրաստվում է 100-րդ տարելիցին ընդառաջ այն ցուցադրել աշխարհի 1915 կինոթատրոններոմ: Սցենարի հեղինակը հենց ինքը՝ Հակոբյանն է: