Իրանական կայք. Ադրբեջանը Իրանի և Թուրքիայի պղտոր ջրերում ձուկ է որսում
«Ադրբեջանը Իրանի և Թուրքիայի պղտոր ջրերում ձուկ է որսում»,-այդ մասին նշված է իրանական «Արաննյուզ.իր» կայքում թողարկված հոդվածում:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ` վերջին շրջանում մի շարք հարցերի շուրջ Թուրքիայի և Իրանի միջև առաջացած տարաձայնությունների պատճառով Անկարան որոշել է դեպի Միջին Ասիայի երկրներ տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնել ոչ թե Իրանի, այլ Ադրբեջանի տարածքով:
«Արաննյուզ»-ի մեկնաբանը, վկայակոչելով ադրբեջանցի փորձագետների գնահատականները, նշում է. «Այդ կերպ կնվազի Իրանից Թուրքիայի ազդեցությունը, իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա չպետք է սպասել, որ այդ երկիրը մեծ օգուտներ կստա, քաղաքական օգուտն ավելի շատ կլինի, քան տնտեսականը»:
Թեմայի առնչությամբ նախորդող հրապարակում`
Ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել թուրք-իրանական սահմանին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին