Վերահսկիչ պալատն անգործության է մատնված. «Ժողովուրդ»
Այս տարվա առանձնահատկություններից մեկն էլ, թերևս, այն է, որ ՀՀ վերահսկիչ պալատը պարապուրդի է մատնված, չունի տարեկան գործունեության ծրագիր, քանի որ ՀՀ Աժ-ն անցած աշնանային նստաշրջանի ընթացքում այդ փաստաթուղթն այդպես էլ չհասցրեց հաստատել: Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:
«ՀՀ Սահմանադրության 83.4 հոդվածի համաձայն՝ ՀՀ վերահսկիչ պալատի գործունեության ծրագիրը հաստատում է ՀՀ Աժ-ն: Նույն ձևակերպումը տեղ է գտել նաև «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում:
Այսպիսով՝պետք է արձանագրել, որ ՀՀ Աժ-ն խախտել է ՀՀ Սահմանադրությունը: Եվ այս իրավիճակում հարց է ծագում, թե ինչպես պետք է գործի ՎՊ-ն, եթե չունի Աժ-ի կողմից հաստատված ծրագիր: Այս հարցի պատասխանը չկա ո՛չ Սահմանադրությունում, և ո՛չ էլ «ՎՊ մասին» օրենքում: ՀՀ վերահսկիչ պալատը, որը լիազորված է վերահսկելու, պետական միջոցների տնօրինման ընթացքը, փաստացի մատնված է անգործության, քանի որ եթե այս կառույցը որևէ վերահսկողական գործողություն կատարի, ապա չի կարող փաստել, թե ինչի հիման վրա է դա անում»,-գրում է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան