
«Ես էլ երեխեք ունեմ, հասկանում եմ դա ինչ է նշանում». Գլխավոր դատախազը՝ գյումրեցիներին (տեսանյութ)
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, դիմելով Շիրակի մարզի դատախազության առջև բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին, ասաց. «Սա մեր երկիրն է, հանցագործը մեր երկրի դեմ է դուրս եկել, դուրս է եկել բոլորիս դեմ: Ես էլ երեխեք ունեմ, ես էլ ընտանիք ունեմ, հասկանում եմ դա ինչ է նշանում և ոչ միայն որպես Գլխավոր դատախազ, այլ որպես հայ ամեն ինչ անելու ինչ անում եմ և անելու ենք, որ այդ սրիկան պատասխանատվության ենթարկվի: Բոլորս էլ նույն բանն ենք ուզում, բայց մեր նպատակին հասնելու համար ժամանակ է պետք: Պրոցեսն ընթանում է, հայ քննիչներն աշխատում են, հանգիստ եղեք»:
Նախորդիվ`
Գևորգ Կոստանյանը՝ գյումրեցիներին. Հանգիստ եղեք, համբերեք