Շիրակի թեմի առաջնորդ. Մեր պահանջը ներկայացնենք քաղաքակիրթ ձևով, համառությամբ, հավասարակշիռ եղանակներով
«Մեր պահանջը հստակ է` ցանկանում ենք, որ այդ ճիվաղը դատվի Հայաստանում և Հայաստանի օրենքներով: Մեր այս պահանջը պետք է ուղղենք Ռուսաստանի Դաշնությանն ու ռուսական ռազմակայանին: Մենք պահանջում ենք ոճրագործին հանձնել մեր արդարադատությանը»,- Գյումրիում դատախազության մոտ հավաքված քաղաքացիներին ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Նա նշեց, որ պետք է հայ ժողովուրդն իր պահանջը ներկայացնի քաղաքակիրթ ձևով, համառությամբ, հավասարակշիռ եղանակներով, ոչ թե միմյանց վրա քարեր նետելով:
«Թշնամին այն է անում, որ մեզ պառակտի: Մենք այսօր այդ կուտը կերել ենք ու բան ենք շպրտում իրար վրա»,- նշեց սրբազանը:
Միքայել եպիսկոպոս Աջապահյանն այնուհետև մտավ Շիրակի մարզի դատախազություն՝ ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ խոսելու:
Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է, որ Գյումրիում բողոքի ակցիաներ են ընթանում: Քաղաքացիների պահանջը մեկն է՝ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող և կալանավորված ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովը հանձնվել հայ իրավապահներին: Քաղաքացիների հետ այսօր խոսեց ՀՀ Գլխավոր դատախազը՝ վստահեցնելով, որ ոճրագործը պատասխանատվության է ենթարկվելու Հայաստանի տարածքում:
Նախորդող հրապարակումներ՝
Գևորգ Կոստանյանը՝ գյումրեցիներին. Հանգիստ եղեք, համբերեք
Գյումրեցիները պահանջում են՝ «դուրս արի»
Գյումրեցիներ կրկին հավաքվել են. ՀՀ Գլխավոր դատախազը զրուցեց նրանց հետ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում