Մարտուն Գրիգորյան. Մենք մեր աչքերով տեսանք Վալերի Պերմյակովին
Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը գտնվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում: Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ հավաքված քաղաքացիներին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով մեկ ցուցարարի հետ գնացել էր ռուսական ռազմաբազա՝ համոզվելու, արդյոք ռուս զինծառայողը այնտեղ է: Դա էր նաև գյումրեցի ցուցարարների պահանջը:
«Այնտեղ էր, մենք մեր աչքերով տեսել ենք»,- ասաց նա:
Պատգամավորը կոչ արեց քաղաքացիներին հանգստություն ցուցաբերել. «Հավատացած եղեք, իշխանությունը ելքեր է փնտրում, որպեսզի գյումրեցիների սրտով հարցին լուծում տրվի: Այս հարցն այն հարցը չէ, որը կոծկելու ենք: Սա բոլորիս թասիբի հարցն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան