Հրդեհ՝ Գյումրիի ծերերի տուն-ինտերնատում. կան զոհեր
Այսօր ժամը 07.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ծերերի տուն-ինտերնատում հրդեհ է բռնկվել, որը մարվել է տեղի ուժերով, սենյակներից մեկում առկա է երկու կնոջ դի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, ըստ նախնական վարկածի` Երևանյան խճուղու թիվ 18 հասցեում` տուն ինտերնատի թիվ 53 սենյակում, էլ.ջերմատաքացուցիչի վրա ընկած ծածկոցից տեղի է ունեցել թերայրում, ինչից ծխահարվել և մահացել են Ա. Օ.-ն (ծնվ. 1953թ),աջ բազկի հատվածում այրվածքներ) և Հ. Ա.-ն (ծնվ.1934 թ.):