Շիրակի թեմի առաջնորդ. Ռուսն այնտեղ հանգիստ նստած էր, իսկ հայը հայի գլուխ ջարդեց
«Տեսաք ժողովուրդ՝ ի՞նչ եղավ: Էլի հայը հայի գլուխ ջարդեց: Ռուսն այնտեղ հանգիստ նստած էր, իսկ հայը հայի գլուխ ջարդեց: Մի՞թե խաղաղ չէինք կարող լսել միմյանց: Մենք թնշանամի չենք միմյանց: 14 վիրավոր կա, որից մեկը ծանր է, 13 ձերբակալված: Սա՞ էիք ուզում, սա՞ էր մեր ուզածը, սա՞ էր մեր պահանջը»,- Շիրակի դատախազության մոտ հավաքված քաղաքացիներին ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Նա կրկնեց, որ ՀՀ գլխավոր դատախազն իրեն հավաստիացրել է, որ ամեն ինչ անելու են քաղաքացիների պահանջը բավարարելու համար:
«Ես փոխանցեցի ձեզ դատախազի հավաստիացումները: Ձեզ դա չբավարարեց: Արդյունքն ի՞նչ եղավ: Այսօրվա համար այսքանը բավարար է: Գնում ենք»,- ասաց արբազանը՝ հավելելով, որ այժմ գնում է Գլխավոր դատախազի մոտ՝ խնդրելու, որ ձերբակալվածներին ազատ արձակեն:
Նախորդող հրապարակումներ՝
Բողոքի ցույցի մասնակիցներին կոչ արվեց շարժվել դեպի դատախազության շենք
Պրեմյակովի նկարները կամ վիդեոն տեսնելու հնարավորություն արդեն կա. Փոստանջյան
Գյումրի. Ոստիկանները հատուկ միջոցառումներ են ձեռնարկում հավաքվածներին ցրելու համար
Գյումրեցիները շարժվում են դեպի ՌԴ հյուպատոսարան (լրացվում է)
«Ես էլ երեխեք ունեմ, հասկանում եմ դա ինչ է նշանում». Գլխավոր դատախազը՝ գյումրեցիներին
Շիրակի թեմի առաջնորդ. Մեր պահանջը ներկայացնենք քաղաքակիրթ ձևով, համառությամբ, հավասարակշիռ եղանակներով
Գևորգ Կոստանյանը՝ գյումրեցիներին. Հանգիստ եղեք, համբերեք
Գյումրեցիները պահանջում են՝ «դուրս արի»
Գյումրեցիներ կրկին հավաքվել են. ՀՀ Գլխավոր դատախազը զրուցեց նրանց հետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները