Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ հոդվածներով
Երևանում տեղակայված ռուսական հինգերորդ կայազորի դատարանի որոշմամբ Վալերի Պերմյակովի համար նախօրեին խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց հինգերորդ կայազորի դատարանի դատավորի օգնականը:
Նա նշեց, որ Վ. Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետի և 338-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ սպանություն և դասալքություն:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը ընտանիքի վեց անդամին գտել էին սպանված, իսկ 6 ամսական երեխան տարբեր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան