ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզաբանում է իր կապիտալի մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկի ընդհանուր կապիտալը 2014թ. երրորդ եռամսյակի վերջի տվյալներով կազմում է 50.1 մլրդ դրամ, ինչը համապատասխանում է ՀՀ Կենտրոնական բանկի նոր պահանջներին,- հայտնում է ՎՏԲ-Հայաստան Բանկի հասարակայնության հետ կապերի բաժինը՝ հերքելով այն տեղեկատվությունը, թե 2014 թվական սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմում է 20 մլրդ 775 մլն 690 հազար դրամ, և բանկը ներառվել է ռիսկային գոտու մեջ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է և ՀՀ ԿԲ պահանջներին համապատասխանելու համար կարիք չունի «միավորվելու» կամ դիմելու այլ միջոցների: 20 մլրդ 775 մլն 690 հազար դրամը ՎՏԲ-Հայաստան Բանկի կանոնադրական կապիտալին է վերաբերում»,-ասված է հաղորդագրության մեջ: