Վալերի Պերմյակովին տրամադրվել է հանրային պաշտպան
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի որոշման հիման վրա, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի 15.01.2015թ. որոշմամբ Վալերի Պերմյակովին տրամադրվել է հանրային պաշտպան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ, 69-րդ և 70-րդ հոդվածների, ինչպես նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 41-րդ և 45-րդ հոդվածների հիման վրա: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Փաստաբանների պալատի մամլո խոսնակ Հայկ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի վեց անդամի սպանության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում