Նաիրիտի» կոնսերվացիայի վերաբերյալ արդեն քաղաքական որոշում է կայացվել. «ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, «Նաիրիտի» կոնսերվացիայի վերաբերյալ արդեն իսկ կայացվել է քաղաքական որոշում:
«Դա պայմանավորված է նրանով, որ ՀՀ իշխանությունները այլևս որևէ հույս չունեն, որ «Նաիրիտը» կգործարկվի: «Նաիրիտի» կոնսերվացման գործընթացը, ըստ էության, արդեն սկսվել է: Փետրվարին աշխատանքից կազատվեն մոտ 2 հազար նաիրիտցիներ և կմնան մոտ 480-ը: Հենց այս քանակությամբ աշխատողներ են պետք ձեռնարկությունը կոնսերվացման վիճակում պահելու համար:
Որոշ ժամանակ անց՝ աշխատողների թիվը կրճատվելու է ևս կիսով չափի՝ մինչև 250 հոգու: Եթե առաջիկա մի քանի տարիների ընթացքում քիմիական հսկայի վերագործարկման իրական հեռանկարներ չբացվեն, ապա կսկսվի քիմիական այդ հսկայի վերջնական լիկիվիդացման գործընթացը»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան