Գյումրիի դեպքի հարցով ԱԺ-ում փակ խորհրդակցություն կանցկացվի. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ը գրել է. «Երեկ ուշ երեկոյան, երբ Գյումրիում արդեն բախումներ էին տեղի ունենում ոստիկանության ուժերի և քաղաքացիների միջև, մեզ արդեն հայտնի դարձավ, որ իշխող մեծամասնությունը և ԱԺ ղեկավարությունը, այդուամենայնիվ, որոշում են կայացրել, որ առաջիկայում, չի բացառվում անգամ այսօր, կամ եկող շաբաթ (կախված ձեռք բերվելիք պայմանավորվածություններից), Գյումրիի դեպքի հարցով փակ խորհրդակցություն-քննարկում կանցկացվի, որին հրավիրված կլինեն համապատասխան կառույցների ներկայացուցիչները: Այս մասին մեզ հայտնեցին ՀՀԿ ներկայացուցիչները՝ փոխանցելով, որ դա տեղի կունենա ԱԺ արտաքին, պետաիրավական և ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ձևաչափով»: