Գանգի կոտրվածք ստացած ոստիկանը վիրահատվել է
Գյումրիում տեղի ունեցած բախումների հետևանքով երեկ բժշկական հաստատություններ դիմել է 26 քաղաքացի, նրանցից 16-ը ոստիկաններ են եղել:
Panorama.am-ին առողջապահության նախարարությունից հայտնեցին, այս պահին Գյումրիի բժշկական կենտրոնում գտնվում է երկու ոստիկան: Ոստիկաններից մեկն ուղեղի ցնցում է ստացել, մյուսը կոնքին՝ բութ հարված: Նրանց վիճակն այժմ գնահատվում է բավարար:
Մեկ ոստիկան գանգի կոտրվածքով երեկ տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, նա ենթարկվել է վիրահատության, վիճակն այժմ գնահատվում է բավարար:
Մյուսներն առաջին բուժօգնություն են ստացել ու դուրս գրվել:
Նախորդող հրապարակումներ՝
Շիրակի թեմի առաջնորդ. Ռուսն այնտեղ հանգիստ նստած էր, իսկ հայը հայի գլուխ ջարդեց
Վնասվածքներ ստացած ոստիկանները տեղափոխվում են Երևան. պատգամավոր
Ոստիկանության պարզաբանումը՝ Գյումրիի և Երևանի դեպքերի վերաբերյալ