Moody’s գործակալությունը նվազեցրել է Հայաստանի պետական պարտատոմսերի վարկանիշները
Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Հայաստանի պետական պարտատոմսերի վարկանիշները Ba2 մակարդակից Ba3` միաժամանակ «կայուն» կանխատեսումը փոխարինելով «բացասականով»։ Այս մասին ասված է գործակալության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
Վարկանիշի փոփոխման պատճառների շարքում նշվում է Ռուսաստանի Դաշնությունից դրամական փոխանցումների կրճատման պարագայում Հայաստանի արտաքին խոցելիության ավելացումը։ Նշվում է, թե դրամական փոխանցումները դեպի Հայաստան, որոնց 90%-ը գալիս է Ռուսաստանի Դաշնությունից, կազմում են Հայաստանի ՀՆԱ 15%-ը։ Ռուսաստանում ակնկալվող տնտեսական ցուցանիշների կտրուկ անկման պարագայում, տրանսֆերտների նվազեցումը բացասաբար կանդրադառնա գնողունակության, ինչպես նաև տեսակնորեն կազդի Հայաստանի պահուստների վրա։
Բացի այդ, նշվում է Հայաստանում արտասահմանյան ներդրումների համար ներկայումս առկա անորոշ հեռանկարները, փոխանակման փոխարժեքի տատանողականության նկատմամբ բարձր զգայունությունը և արժութային պահուստների վրա ակնկալվող ճնշումները։
Վարկանիշի նվազեցման գործոնների շարքում խոսք է գնում սպասվող տնտեսական ցածր աճի կանխատեսմամբ, կապված Ռուսաստանի ազդեցությունների, ներդրումային թույլ ակտիվության և Եվրասիական տնտեսական միությունից դուրս երկրների հետ առևտրի սահմանափակումների հետ։ Գործակալությունում կարծում են, որ Հայաստանի անդմագրումը Եվրասիական միությանն համեմատաբար բարդ կլինի, հաշվի առնելով ընդհանուր սահմնի բացակայությունն ու մաքսային դրույքաչափերի համապատասխանեցման գործընթացը։
Այս համատեքստում Moody ‘s–ը նվազեցրել է նաև տեղական արժույթով պարտատոմսերի և բանկային դեպոզիտների վարկանիշների մակարդակները Baa3–ից Ba1, արտարժույթով պարտատոմսերի վարկանիշի մակարդակը՝ Ba1–ից Ba2, ինչպես նաև արտարժութային բանկային դեպոզիտների վարկանիշի շեմը` Ba3–ից B1։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները