Գյումրիում բերման էր ենթարկվել 21 քաղաքացի
Գյումրիում երեկ ՌԴ հյուպատոսարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանություն էր տարվել 21 քաղաքացի: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրանցից 19-ի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Բոլորը բաց են թողնվել:
Հիշեցնենք, որ Գյումրիում հունվարի 14-ին և հունվարի 15-ին տեղի են ունեցել բողոքի ակցիաներ: Քաղաքացիները պահանջում են Հայաստանի պատկան մարմիններին, որպեսզի ձեռնարկեն հնարավոր քայլերը, որ հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի վեց անդամի սպանության մեջ մեղարվող ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին ռուսական կողմը հանձնի հայ իրավապահ մարմիններին: Նա գտնվում է ՌԴ իրավազորության տիրույթում:
Նախորդող հրապարակումներ՝
Գանգի կոտրվածք ստացած ոստիկանը վիրահատվել է
Ոստիկանության պարզաբանումը՝ Գյումրիի և Երևանի դեպքերի վերաբերյալ
Մարտուն Գրիգորյան. Մենք մեր աչքերով տեսանք Վալերի Պերմյակովին
Շիրակի թեմի առաջնորդ. Ռուսն այնտեղ հանգիստ նստած էր, իսկ հայը հայի գլուխ ջարդեց
Բողոքի ցույցի մասնակիցներին կոչ արվեց շարժվել դեպի դատախազության շենք
Գյումրիում տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորներ կան
Պրեմյակովի նկարները կամ վիդեոն տեսնելու հնարավորություն արդեն կա. Փոստանջյան
Գյումրի. Ոստիկանները հատուկ միջոցառումներ են ձեռնարկում հավաքվածներին ցրելու համար
Գյումրեցիները շարժվում են դեպի ՌԴ հյուպատոսարան (լրացվում է)
«Ես էլ երեխեք ունեմ, հասկանում եմ դա ինչ է նշանում». Գլխավոր դատախազը՝ գյումրեցիներին
Շիրակի թեմի առաջնորդ. Մեր պահանջը ներկայացնենք քաղաքակիրթ ձևով, համառությամբ, հավասարակշիռ եղանակներով
Գևորգ Կոստանյանը՝ գյումրեցիներին. Հանգիստ եղեք, համբերեք
Գյումրեցիները պահանջում են՝ «դուրս արի»
Գյումրեցիներ կրկին հավաքվել են. ՀՀ Գլխավոր դատախազը զրուցեց նրանց հետ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում