Դատախազը միջնորդեց դերասան Վարդան Պետրոսյանին դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով. iravaban.net
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով Կոտայքի մարզի ընդահանուր իրավասության դատարանում մեղադրող Արթուր Սարգսյանը հանդես եկավ պաշտպանական ճառում: Այս մասին գրում է iravaban.net կայքը:
«Գտնում եմ` այս պարագայում գործ ունենք ինքնավստահությամբ առաջացած անզգուշության հետ, դեպքը ողբերգական է ամեն հարցում: Զոհվել են երկու ընտանիքի միակ արու զավակները, առողջական վնաս է պատճառվել ընտանիքների չորս անդամներին: Պատիժ պետք է նշանակվի ոչ միայն երկու անձանց մահվան, այլ նաև չորս անձանց ծանր առողջական վնասվածքներ հասցնելու մեղքով»,- ասել է նա:
Մեղմացնող հանգամանք մեղադրողը խնդրել է դիտարկել այն, որ Վարդան Պետրոսյանը փորձել է հաշտեցման գնալ: Դատախազը միջնորդել է Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչել մեղսագրված հոդվածով և նրան դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, 3 տարով զրկելով տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից, բռնագանձել շուրջ 500 հազար ՀՀ դրամ:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Նախորդող հրապարակումներ՝
«Կանխատեսում էի՝ բուժման ծախսերն առանց սակարկելու կընդունեն». Վարդան Պետրոսյանի գործ
Տուժող կողմը միջնորդեց Վարդան Պետրոսյանից բռնագանձել շուրջ 13 միլիոն դրամ
Տուժող կողմի փաստաբան. Մենք ցանկություն չունենք, որ դատաքննությունը մեկ օր ավել տևի
«Վարդան Պետրոսյանի գործով այնպիսի երևույթներ եղան, որ ոչ մի մնացած գործերով չէին եղել». Փաստաբան
Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությունն ավարտվեց
Վարդան Պետրոսյանի պաշտպանի միջնորդությունը մերժվեց
Վարդան Պետրոսյան. Ինձ համար ամբողջ դատավարության ընթացքում ամենակարևորը տուժող կողմի հետ հաշտության եզրեր գտնելն է
«Այստեղ բոլորը պետք է շահագրգռված լինեն ճշմարտության բացահայտման համար». Վարդան Պետրոսյանի պաշտպան
Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը՝ իրեն մեղադրողի պաշտպանի դերում
Վարդան Պետրոսյան. Մեկ տարի է նստած եմ լուռումունջ, անխոնջ, կնստեմ ավելին
«Ձևական պատճառաբանություններով Վարդան Պետրոսյանը կխուսափի պատժից». Միջնորդության վերաբերյալ
Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը սկսվելուց անմիջապես հետո հետաձգվեց
Վարդան Պետրոսյանի գործով վկան մոռացել է ստորագրել դեպքի վայրի զննության արձանագրությունը
Վարդան Պետրոսյանի պաշտպանները դատական նիստին չներկայացան
Վարդան Պետրոսյանի գործով նոր պաշտպան է ներգրավվել
Վարդան Պետրոսյանի գործով հարցաքննվեց ավտոտեխնիկական փորձաքննությունը կատարած մասնագետը
Վարդան Պետրոսյանը՝ տուժողներին. Ես դուրս կգամ ու բոլոր հարցերին կպատասխանեմ
Վարդան Պետրոսյանի գործ. Փաստաբանը ներկայացնում է նոր լուսանկարներ
Բժիշկ. Վարդան Պետրոսյանի մոտ խմածության ցուցանիշը եղել է զրո
Վկաները պնդեցին, որ Վարդան Պետրոսյանի վրայից ալկոհոլի հոտ չեն զգացել
Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմին զգուշացում կտրվի` պաշտպանին սպառնալու համար