«Դավադրական» վարկածը. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Ռուսաստանյան «հայրենասիրական» լրատվամիջոցները շրջանառում են այն վարկածը, որ Գյումրիի ոճրագործությունը կազմակերպել են ամերիկյան հատուկ ծառայությունները (Պերմյակովի կամ գուցե նրա ծառայակիցների ձեռքով), որոնք այնուհետև սադրել են հայաստանցի «ֆաշիստներին», որ նրանք այստեղ «գունավոր հեղափոխություն» անեն: Տեսականորեն ոչինչ բացառված չէ, բայց եթե նման պնդումները ճիշտ են, ապա դա չափազանց բացասական ձևով է բնութագրում 102 ռազմաբազայում տիրող բարքերը. այնտեղ, ստացվում է, ներթափանցում են օտար լրտեսներ և դրդում են զինծառայողներին սարսափելի ոճրագործության:
Այս «դավադրության» հարցում բավարար տեղեկություն չունեմ: Փոխարենը` մի քանի խոսք «ֆաշիստների» մասին: Հայաստանում իրոք կան ուժեր, որոնք հայտարարում են, թե դավանում են ազգայնական գաղափարներ` տարոնականություն, նժդեհականություն, ցեղակրոնություն և այլն, սակայն նշում են նաև, որ դա գերմանական նացիոնալ-սոցիալիզմի հետ կամ չունի: Եվ ամենակարևորը` այդ ուժերի ներկայացուցիչները Ռուսաստանի, ԵՏՄ-ի և Պուտինի ջերմ երկրպագուներն են:
«Գունավոր (հակառուսական) հեղափոխության» հավանականությունը Հայաստանում հավասար է զրոյի: Իհարկե, տեսականորեն բացառված չէ, որ իշխանության մի մասը փորի իշխանության մյուս մասի տակը և ոչ առանց Մոսկվայի «դոբրոյի» հեղաշրջում իրականացնի, սակայն այդ մանր-մունր խարդավանքները ոչ մի կապ չունեն «գունավոր հեղափոխության» հետ` մոդիֆիկացված իշխանությունը նույն հավանականությամբ ծառայելու է Կրեմլին»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան