Հակաամերիկյան արշավն Ադրբեջանի իշխանությանը մասնատել է երկու ճամբարի. «Ազադլիգ»
Ադրբեջանի իշխանության ներսում հակաամերիկյան արշավի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ: Դրան դեմ են հատկապես ադրբեջանցի օլիգարխները, քանի որ Ադրբեջան-ԱՄՆ դիմակայության խորանալու դեպքում հավանական են պատժամիջոցներ, որոնք էլ իրենց հերթին հարված են հասցնելու նույն այդ օլիգարխների գրպանին: Այս մասին գրում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը` հղում տալով սեփական աղբյուրներին:
Աղբյուրը հայտնել է, որ դրանով է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ իշխանության սանձազերծած հակաամերիկյան արշավին բացահայտ չեն աջակցում օլիգարխներին մոտ կանգնած պատգամավորները, ՀԿ-ներն ու մեդիա ռեսուրսները:
Թերթը հիշեցնում է, որ մարդու իրավունքներին հարգանքով վերաբերելու և դրանք չխախտելու մասին Ադրբեջանի իշխանությանն ուղղված ԱՄՆ-ի կոչերը լարվածություն են առաջ բերել Բաքվի ու Վաշինգտոնի հարաբերություններում: Այդ լարվածությունն ավելի է սրվել ԱՄՆ-ի հեղինակավոր The New York Times պարբերականում «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկու դեմքերը» խորագրով հոդվածից, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Դևիդ Քրամերի` «Ազատություն ռադիոկայանին» տված վերջին հարցազրույցից հետո:
Փորձելով հակադարձել ԱՄՆ-ին ու The New York Times-ի հոդվածին` Ադրբեջանի պաշտոնական «Ադրբեջան» թերթը «Բարաք Օբամայի երկերեսանիությունը» վերնագրով հոդված է հրապարակել: Հոդվածում ԱՄՆ նախագահի հասցեին խիստ մեղադրանքներ են հնչեցվել:
Բացի այդ, սույն թվականի հունվարի 15-ին Ադրբեջանի իշխանության վերահսկողության ներքո գտնվող ՀԿ-ների ղեկավար անձնակազմերի մասնակցությամբ Բաքվում կայացել են լսումներ` ԱՄՆ-ում մարդու իրավունքների իրավիճակի թեմայով:
Նյութեր թեմայի շուրջ`
Ադրբեջանն ԱՄՆ-ի կողմից որակվել է որպես ոչ թափանցիկ բյուջետային հոսքեր ունեցող երկիր
Պետքարտուղարություն. ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը հարգել իր քաղաքացիների իրավունքները
Դեսպան Կազլարիչ. Ադրբեջանը պետք է ազատի քաղբանտարկյալներին և լուրջ բանակցություններ վարի Հայաստանի հետ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այցն ԱՄՆ որևէ դրական արդյունք չի տա
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում