2014-ի դեկտեմբերի 22-ից 2015 թ․ հունվարի 11-ը բանկերի կողմից տրամադրվել է 72.2 մլն դոլարի վարկ
Հունվարի 12-16-ն նկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 103,590,298 դոլար 475.03 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 162,495,448 ԱՄՆ դոլար 478.35 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Միջբանկային շուկայում իրականացվել է 56,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 477.80 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,431,826 EUR 561.68 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 16,463,026 EUR 574.57 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 812,549,607 ՌԴ ռուբլի 7.35 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 140,860,061 ՌԴ ռուբլի 7.73 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
2014 թ․ դեկտեմբերի 22-ից 2015 թ․ հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 49.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 72.2 մլն ԱՄՆ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները