Պերմյակովին տեսած քաղաքացին մանրամասներ է ներկայացնում. «ՉԻ»
Ինչպես հայտնի է հունվարի 15-ին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը համաձայնվել էր տեսակցություն կազմակերպել Ավետիսյանների սպանդը իրականացրած ռուս զինծառայողի հետ: Այդպես էլ եղավ. ռուս զինծառայողին տեսակցելու հնարավորություն ստացան Գյումրու ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը և Գյումրիի բնակիչ, քաղաքում ընթացող ակցիայի ակտիվ մասնակից Կարեն Պետրոսյանը, ով մանրամասներ է ներկայացրել «Չորրորդ իշխանություն» օրաթերթին:
«Մեզ դիմավորել են ՀՀ քննչական կոմիտեի պետի տեղակալը` Վահագն Հարությունյանը, և նաև ռուս մի գնդապետ: Գնդապետը մեզ առաջնորդեց դեպի մեկուսարան և հրաման տվեց` բացելու դռները: Մենք ներս մտանք, հետո հրաման տվեց, որ տվյալ զինվորը բարձրանա, դեմքով շրջվի դեպի դուռը, այնուհետև հրամայեց, որ անցքը, որից հնարավոր կլիներ նրան տեսնել, բացել: Այս ամենից հետո մեզ հրավիրեցին նրան տեսնելու: Մեր շփումն այսքանով է սահմանափակվել»,- պատմել է Կարեն Պետրոսյանը:
Անդրադառնալով Գյումրիում իրականացվող բողոքի ակցիաներին, նա նշել է. «Նախօրեի դեպքերն ինքնաբուխ են եղել: Միգուցե, կազմակերպված խմբի առկայության պարագայում բախումներ կրկին լինեին: Այսինքն` այնպես չէ, որ նախաձեռնող խմբի առկայությունը կարող էր բախումների անխուսափելիություն ենթադրել: Ինչ մնում է նրան` կազմակերպիչներ լինելու են թե´ ոչ, կարծում եմ վաղ է խոսել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան