Տարածաշրջան 18:37 17/01/2015

Էրդողանի հաշվարկն ու անհեռատեսությունը

Հունվարի 15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո թուրքական մամուլի գնահատմամբ՝ անակնկալ հայտարարություն արեց . «Հայկական սփյուռքի կողմից այսպես կոչված Հայոց ցեղասպանության օր հայտարարված ապրիլի 24-ին աշխարհի բոլոր երկրների ղեկավարներին հրավիրել ենք Թուրքիա՝ մասնակցելու Դարդանելի պատերազմի 100-րդ տարելիցի նվիրված միջոցառմանը»:

Հետագայում պարզվեց , որ միջոցառմանը մասնակցելու հրավեր ուղարկվել է նաև Հայաստանի նախագահին: Մեկ օր անց հրապարակվեց Սերժ Սարգսյանի պատասխանը , որտեղ Հայաստանի նախագահը, ի թիվս մի շարք էական դիտարկումների, բավականին կոռեկտ, բայց միաժամանակ կոշտ մերժել էր. «Ձերդ Գերազանցություն, դեռևս մի քանի ամիս առաջ հրավիրել եմ Ձեզ Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը: Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:

Այսպիսով՝ չնայած ամենատարբեր զգուշացումներին, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը ոչ մի արտասովոր իմաստ չի կրում, հանգամանքները դասավորվում են այնպես, որ 2015 թվականի ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության հիշատակման օրը ջրբաժան է դառնալու ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների իմաստով, այլև քաղաքակիրթ աշխարհի համար ընդհանրապես:
Հետագա դատողությունների համար կարևոր է վերականգնել նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը: Հայոց ցեղասպանության 100-ամյակի մուտքն ազդարարվեց դեռևս Մեծ եղեռնի 99-ամյակի նախօրեին. դեռևս վարչապետ Էրդողանը անակնկալ կերպով առաջին անգամ «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ» ուղերձ հղեց:

Ըստ որում՝ Էրդողանի գրասենյակը գնացել էր բավականին հետաքրքիր քայլի. ուղերձի տեքստը միաժամանակ տարածվել էր ութ լեզուներով, այդ թվում՝ արևելահայերենով ու արևմտահայերենով: Շատերն այդ ժամանակ չնկատելու տվեցին ուղերձի տեքստում ցեղասպանության փաստը ժխտելու մոտեցումը՝ կենտրոնանալով տեղի ունեցածի աննախադեպության վրա: Հասկանալի է, որ այդ ժամանակ համաշխարհային մամուլը ողողված էր ոչ այնքան Հայոց ցեղասպանության ու դրա զոհերի հիշատակի ոգեկոչման թեմայով, որքան Էրդողանի անակնկալ քայլի լուսաբանմամբ ու մեկնաբանմամբ:

Առաջադեմ մարդկությունը հավանաբար սին հույսեր էր տածում, որ Թուրքիայի վարչապետը արդիականացման մի այնպիսի փուլի է հասել, որ համարձակություն ունի (թեև որոշակի մեղմասացություններով) առերեսվելու սեփական պատմության հետ: Թերևս, այդ վարքագիծը ոչ այնքան մոլորության հետևանք էր, որքան Էրդողանի անակնկալ համարձակությունը խրախուսելու մղում:

Էրդողանը հետագայում միայն ցույց կտա իր նեոօսմանական նկրտումները, ու չի վարանի անգամ դրանք արտահայտել սիմվոլիզմի լեզվով՝ հրաժարվելով հանրապետական շրջանի նախագահական նստավայրից ու պետական արարողակարգում ներմուծելով ենիչերիների արտահագուստով պահակախմբի կիրառություն (սա ոչ այլ ինչ է, քան Աթաթյուրքի հիմնած ավանդույթներից հրաժարում):

Այս դիպվածից հետո, որն անշուշտ անակնկալ էր Հայաստանի ու ողջ հայության համար, հետևեց հայկական կողմի բավականին նուրբ պատասխանը: Էրդողանի ուղերձից մոտ մեկ ամիս անց՝ մայիսի 27-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի ապագա նախագահին պաշտոնապես հրավիրեց 2015-ի ապրիլի 24-ին այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

«Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն` նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի Նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»,- հայտարարել էր  Սերժ Սարգսյանը:

Անակնկալ հրավերը հասցեատիրոջը հասցնելու նպատակից ելնելով հայկական կողմը դիմում է երկրորդ աննախադեպ քայլին:

Հավանաբար, հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանի կողմից հրավերի մասին խոսելիս Թուրքիայի գործող նախագահը Աբդուլահ Գյուլն էր, որոշվում է վերահաստատել հրավերը` այս անգամ դիմելով անձամբ Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ հրավերք-նամակն անմիջապես փոխանցելով նրան: Այդ նպատակի համար Թուրքիա է գործուղվում ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը: Նորընտիր նախագահ Էրդողանի պաշտոնամուտի արարողությանը մասնակցելու նպատակով Անկարա ժամանած էդուարդ Նալբանդյանը հասցնում է մի ձեռքով շնորհավորել նրան, իսկ մյուսով փոխանցել Հայաստանի նախագահի պաշտոնական հրավերը: Չգիտեմ՝ որքանո՞վ է ճիշտ, բայց ասում են՝ Էրդողանն այս արարքից անակնկալի է եկել ու շփոթվել, շփոթվել է այն աստիճան, որ օտարերկրյա հյուրերի ներկայությամբ փորձել է շփոթությունը հաղթահարել Հայաստանի նախագահի նամակն ընթերցելով: Ասում են՝ դա ներկաների զարմանքն է հարուցել, քանզի նամակը գրված է եղել հայերեն:

Ակնհայտ է, որ երեսը դեպի քաղաքակիրթ մարդկությունը դարձրած Էրդողանն այս իրավիճակում զրկված էր ժխտողականությունը քողարկելու որևէ ռեսուրսից: Բոլոր դեպքերում, Հայաստանը Էդուարդ Նալբանդյանի շուրթերով պաշտոնապես հասկացրեց  որ արձագանքի համար չի շտապեցնում և թուրքերը կարող են մտածել արձագանքի վրա:

Հինգամսյա մտորումներից հետո Էրդողանը չկարողացավ մտածել ավելի լավ արձագանք, քան Հայոց ցեղասպանության տարելիցին զուգահեռ տոնական հանդիսության կազմակերպումը: Էրդողանի մտադրությունն ախտորոշելը դժվար չէ. այսկերպ նա փորձում է հասկացնել, որ իր գրաֆիկի մեջ ապրիլի 24-ը, «ցավոք», զբաղված է, միաժամանակ, ինչպես նշված է Սերժ Սարգսյանի պատասխան նամակում՝ սա միջազգային հանրության ուշադրությունը շեղելու փորձ է:

Էրդողանի պահվածքը ցինիզմի բազմաթիվ տարրեր է պարունակում: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող:  Նախ՝ նա Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի հիշատակման օր է ընտրում ապրիլի 24-ը՝ իր բառերով՝ «Թուրքիայի հայ քաղաքացիների և աշխարհի ողջ հայության համար հատուկ նշանակություն ունեցող օրը»: Ըստ որում՝ դա անելով այն պարագայում, երբ Գալիպոլիում ափհանումը տեղի է ունեցել 1915 թվականի ապրիլի 25-ին:

«Դարդանելի գործողությունը» , որի շրջանակներում էլ կայացել է Գալիպոլիի ճակատամարտը, տևել է գրեթ մեկ տարի, որի շրջանակներում Անտանտի ուժերը մտադիր էին գրավել Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոնստանդնուպոլիսը: Գալիպոլիի ճակատամարտն այս տևական գործողության ընդամենը մեկ դրվագն է, գուցեև՝ առանցքային:

Բայց այն ապրիլի 24-ի հետ որևէ կապ չունի: Մեծ ցինիկ պետք է լինել այդ կապը ստեղծելու համար: Նույն հաջողությամբ Էրդողանը կարող էր Գալիպոլիի հիշատակի միջոցառումները կազմակերպել սեպտեմբերի 11-ին:

Տեղի ունեցածը ցինիզմի դրսևորում է ոչ միայն հայերի ու հայության, այլև ողջ աշխարհի, առաջին հերթին՝ արևմտյան աշխարհի ուղղությամբ: Ի վերջո Առաջին աշխարհամարտում Առանցքի երկրները, այդ թվում՝ Թուրքիան, պարտվողի դերում են: Ասել է թե, նրանք շատ քիչ բարոյական իրավունքներ ունեն հաղթանակած երկրներին հրավիրելու այդ իրադարձությունների հետ կապված տոնական հանդիսությունների:

Ժամանակակից աշխարհում պարտվողները որպես կանոն կենտրոնանում են սեփական սխալների վրա և չեն հակադրվում աշխարհի կարգերին: Ի վերջո ճապոնացիները Փըրլ Հարբորի գործողության հիշատակի միջոցառում չեն կազմակերպում (չնայած այն մարտավարական առումով փայլուն գործողություն էր), փոխարենը Հիրոսիմայում սգում են անմեղ մարդկանց հիշատակը, որոնք զոհ գնացին առաջին հերթին ճապոնական միլիտարիզմին: Գերմանացիները Անշլյուսի տարեդարձ չեն նշում, փոխարենը չեն դադարում Օսվենցիմ այցելելուց ու ներողություն հայցելուց: Միաժամանակ և ճապոնացիները, և գերմանացիները մասնակցում են Նորմանդիայի ափիջեցման կամ Կարմիր հրապարակում անցկացվող մայիսյան տոնակատարություններին:

Միայն Թուրքիայում է, որ իշխանության մտքով անցել է կազմակերպել մի տոնախմբություն, որի ամբողջ իմաստը (եթե մի կողմ դնենք հայկական հարցը) հաղթանակած երկրների նվաստացումն է:

Անտանտի երկրներն իրենք կարող են ձևակերպել ու արտահայտել իրենց վերաբերմունքը փաստի առթիվ: Հայաստանի ու հայության խնդիրն է՝ այս հարցում աջակցել նրանց, նաև ցույց տալ արժեքային այն տարբերությունները, որոնք Էրդողանն ի ցույց է դնում իր ցինիկ պահվածքով:

Թուրքիայի նախագահն իրականում 2015 թվականի ապրիլի 24-ը քաղաքակիրթ աշխարհի համար թեստ դարձնելու փայլուն հնարավորություն է տվել: Նա իր հրավերքով ու մտացածին տոնակատարությամբ սահմանագիծ է դնում համամարդկային արժեքների և ինչ-որ հիմքով (առևտրատնտեսական կապեր, կրոնական համերաշխություն, աշխարհաքաղաքական շահեր և այլն) բարիկադավորման միջև:

Եթե մինչ այս համաշխարհային լիդերները, միջազգային մամուլն անտեսեին Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ Հայաստան այցելելու հրավերքը, որևէ մեկը նրանց չէր մեղադրի: Առնվազն կխոսեինք Հայաստանի և հայության սակավ ռեսուրսների, աշխարհում տիրող երկակի ստանդարտների, կամ՝ միջոցառումների վատ կազմակերպման մասին: Իսկ այսօր արդեն Էրդողանն աշխարհին դրել է ընտրության առջև. կամ՝ նրանք համախմբված ձևով 2015թ. ապրիլի 24-ին նախապատվություն են տալիս համամարդկային արժեքներին, այցելում են Հայաստան, կանգնում են հայության արդարացի պահանջի կողքին, մերժում են թուրքական ժխտողականությունն ու, ըստ էության, անբարոյական կեցվածքը, կամ էլ՝ մերժում են բազմիցս հռչակված ու չարչրկված այդ արժեքները:

Այսօր համամարդկային արժեքների համար կամ դրանց քողի տակ աշխարհի տարբեր անկյուններում բացահայտ կամ թաքնված պայքար է ընթանում: Շատ քիչ են դեպքերը, երբ առաջադեմ մարդկությունը համախմբվում է ի ցույց դնելու իր միասնությունն ընդդեմ մարտահրավերների ու հավատարմությունը համամարդկային արժեքներին:

Հանգամանքների բերումով, առաջին հերթին՝ Էրդողանի անհեռատեսության շնորհիվ, նման մի առիթ կարող է դառնալ Հայոց ցեղասպանության հիշատակումն ու զոհերի ոգեկոչումը:

Ստեղծված իրավիճակում մեր խնդիրն է բոլորին տեղ հասցնել այս ուղերձը: Առաջին քայլն արդեն արված է: Հայաստանի նախագահն իր պատասխան նամակում բավականին հստակ ուրվագծել է Թուրքիայի իշխանությունների ժխտողական, ցինիկ և էթիկայի սահմանները հատող պահվածքը, և միաժամանակ այդ պատասխանը հնչեցրել է հրապարակավ՝ այդ կերպ ասելիքն ուղղելով առաջին հերթին աշխարհին:

Արմեն Մինասյան, քաղաքագետ

Նախորդիվ`
«Ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:19
Պարո՛ն Խաչատրյան, մարդ ներկա չի՝ դուք ինչ-որ կլիշեներ եք փորձում կպցնել. Լարված վիճակ Ալեն Սիմոնյանի և Արթուր Խաչատրյանի միջև
«Տիկին Վարդանյան, շնորհակալություն, որ ձեր կուսակցության ներկայացրած թեկնածուին հղում կատարելն համեմատեցիք ոչ կոռեկտ արտահայտության հետ,...
Աղբյուր` Panorama.am
12:17
Բաբկեն Պիպոյան. Որքան էլ փորձեն մանիպուլացնել, ժամերով կանգառում սպասող թոշակառուն չի կարող չնկատել, որ տրանսպորտն էականորեն թանկանում է
«Իրազեկ և պաշտպաված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տարածած տեսանյութում թոշակառուների...
Աղբյուր` Panorama.am
12:08
Հրդեհ Սպիտակի մանկապարտեզներից մեկում, տարհանվել է 117 սան և 29 աշխատակից
Հունվարի 21-ին, ժամը 10։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
11:59
Հայտարարագրման համակարգը պետք է չեղարկվի. Մեսրոպ Առաքելյան
«Իշխանությունների կողմից ժողովրդին ծաղրող հերթական քայլը՝ եկամուտների համատարած հայտարարագրումը շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու...
Աղբյուր` Panorama.am
11:47
«Թել-Սել»-ի հետ ապօրինի պայմանագիրը պետք է չեղարկվի. Մանուկյան
«Տրանսպորտի թանկացման ուղիղ պատասխանատուն Արամ Զավենի Սարգսյանն է, իր թիմակիցներն ասել են՝ իր հետ քննարկել ենք, ինքն ասել են «ես...
Աղբյուր` Panorama.am
11:38
Դուրս եկավ, որ հայ ժողովուրդը «Facebook»-ում փայատեր է դառնում. Սիսակ Գաբրիելյան
«Մենք հնարավորություն ենք տալու, որ «Facebook»-ում, «Apple»-ում  և մնացած տեղերում մի քիչ ավելի շատ ներդրում...
Աղբյուր` Panorama.am
11:28
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ, իրեր, բաճկոններ. Մարդիկ իրենց իրերը թողել են փողոցում, որպեսզի կարողանան մասնակցել ԱՄՆ 47-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված։ Ոչ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։...
Աղբյուր` Panorama.am
10:26
Քվորում չկա. Երևանի ավագանու արտահերթ նիստը հետաձգվեց կես ժամով
Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։ «Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30...
Աղբյուր` Panorama.am
10:16
Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ. Պատասխանում են ՊԵԿ-ից
Ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։  ՊԵԿ տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
10:15
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի, 31-ը վիրավորվել են։ Դեպքի մասին հայտնում է ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան
«Երբ իրենք ներդրեցին միասնական տոմսային համակարգը, բերեցին «Թել-Սել» խայտառակությունը, փաստ է՝ «Երևանի ավտոբուս»...
Աղբյուր` Panorama.am
09:46
Մինչ ավագանու արտահերթ նիստը, Մեսրոպ Մանուկյանն ի ցույց է դնում խայտառակ ստվերի չափերը և հովանավորչությունը. ՈւՂԻՂ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր ավագանու արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու տրանսպորտի թանկացման հարցը։...
Աղբյուր` Panorama.am
09:36
Լենա Նանուշյանն արձագանքել է որդու՝ չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.  «Այսօր շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հունվարի 21-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 21-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». ՔՊ-ն գռեհիկ բառապաշարով հայտնի Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու է ԲԴԽ Խորհրդի անդամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր գռեհիկ, վիրավորական և 18+...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Հրապարակ». Տավուշում այժմ էլ վճռական են տրամադրված, պատրաստվում են փողոց դուրս գալ և պայքարել, սակայն առաջնորդի խնդիր կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշում նոր միակողմանի զիջումներ են սպասվում: Սահմանազատման անվան տակ այս անգամ պատրաստվում...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի ֆեյքերի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Լուսինե Բադալյանը չի պատկերացնում Արսեն Թորոսյանի նախագահությամբ աշխատանքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում ներքին խմորումները չեն դադարում, խմբակցության ղեկավար կազմին չի հաջողվել համոզել...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Փաստ». «Հանրապետություն» կուսակցությունը տեղավորվում է «Նիկոլից ավելի Նիկոլ» տրամաբանության «ծիրում»
«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարի 1-ից մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի (մետրո, ավտոբուս, տրոլեյբուս) ուղեվարձի կտրուկ...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքը, եթե բոյկոտեն թանկացող տրանսպորտը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հին աշխատանքին է անցել. ակցիաներ, կոչեր թե` բոյկոտեք...
Աղբյուր` Panorama.am
09:12
Խոշոր հրդեհի հետևանքով մի քանի տոննա կիվիով բարձված «Scania» բեռնատարը վերածվել է մոխրակույտի
Հունվարի 20-ին, ժամը 02։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
09:12
Ճանապարհների վիճակը՝ ժամը 09։00-ի դրությամբ
Հունվարի 21-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:08
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Փաստ». Քաղաքացիների զգալի մասը պարզապես որոշել է բոյկոտել, ուղղակի հայտարարագիր չներկայացնել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերթական «պատուհասն» է բերել Հայաստանի քաղաքացիների...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Ծանոթ-բարեկամով բանակից ազատվածների ցանկը համալրում է փոխնախարար Լենա Նանուշյանի որդին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները վանկարկում են, որ բոլորը պետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայություն....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}