Գյումրիում տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորների վիճակի մասին
Գլխուղեղային փակ վնասվածք ստացած Գյումրիի բժշկական կենտրոն տեղափոխված ոստիկաններից մեկը դուրս է գրվել, մյուսը գտնվում է վիրաբուժական բաժանմունքում: ԱՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նա ստացել էր կոնքի և որովայնի վնասվածքներ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար, նա դուրս կգրվի հունվարի 19-ին:
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տեղափոխված ոստիկանի առողջական վիճակը գնահատվում է լավ: Գլխուղեղային բաց վնասվածք ստանալու հետևանքով նա հունվարի 16-ին վիրահատվել է: Այսօր վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:
Հիվանդների առողջական վիճակը գտնվում է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անմիջական հսկողության ներքո:
Ընդհանուր առմամբ, վիրավորների թիվը եղել է 28, որից 18-ը ոստիկաններ էին, 10-ը հանրահավաքի մասնակիցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա