Արտերկրից Հայաստան փոխանցված տրանսֆերտների ներհոսքը նվազել է. «Ժողովուրդ»
«Կենտրոնական բանկի հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ անցած տարվա 11 ամիսների արդյունքներով արտերկրից Հայաստան փոխանցված տրանսֆերտների զուտ ներհոսքը (ստացված և ուղարկված գումարների դրական տարբերությունը) նվազել է շուրջ 12 տոկոսով՝ 152 միլիոն 705 հազար դոլարով: Կոնկրետ անցած տարվա նոյեմբերին Հայաստան ուղարկված գումարների զուտ ներհոսքը կազմել է 72 միլիոն 834 հազար դոլար, սա այն դեպքում, երբ 2013-ին այդ ամսվա ցուցանիշը եղել է 120 միլիոն 219 հազար դոլար: Անկումը կազմել է մոտ 40 տոկոս: Դեկտեմբերի ցուցանիշը կհրապարակվի հունվարի վերջին, բայց կասկածից վեր է, որ այդ դեպքում անկումն ավելի մեծ կլինի»,-գրել է «Ժողովուրդ»-ը: