ՌԴ Խնայողական բանկը պահուստներ է կուտակում «սև օրվա» համար
2014 թվականին ՌԴ Խնայողական բանկի ելամուտը կրճատվել է գրեթե մեկ քառորդ չափով, իսկ պահուստները հնարավոր կորուստների ակնկալիքով, քառապատկվել են: Այս մասին գրում է «Գազետա.ռու» կայքը: Պետական բանկն, ըստ աղբյուրի, նախապատրաստվում է ռուսական տնտեսության հերթական անկումին: Վարկային կազմակերպության ղեկավար Գերման Գրեֆը նախազգուշացնում է, որ 2015 թվականին բանկային համակարգը ստիպված կլինի լրացուցիչ 3 տրիլիոն ռուբլի պահուստավորել:
«Գազետան» նշում է, որ բանկային սեկտորի եկամուտները կրճատվում են: Եկամտի անկման պատճառը գործնական ծախսերի մինչև տասը տոկոս ավելացումն է և տնտեսության արգելակման ու սանկցիաների պայմաններում՝ պահուստների ստեղծումը:
Ըստ «Գազետայի»՝ ընդհանուր առմամբ Խնայբանկի ցուցանիշերը համահունչ են բանկային շուկայի ընդհանուր իրավիճակին: Սակայն փորձագետները նշում են, որ հաջորդ տարի Խնայբանկը կկանգնի լուրջ խնդրի առաջ՝ կապված կորպորատիվ վարկային պորտֆելի որակի անկման հետ:
Պոմսվյազբանկի գլխավոր վերլուծաբան Դմիտրի Մոնաստիրշինի խոսքերով՝ այժմ Խնայբանկում ստեղծված պահուստային ծավալը գրեթե կրկնապատկում է պարտքերի ծավալը:
Ընդ որում, Խնայբանկը չի թաքցնում, որ պահուստներ է կուտակում: Ըստ Խնայբանկի նախագահի՝ ռուսական բանկային համակարգում, բացի եղածից, կարիք կլինի ստեղծել 3տրիլիոն ռուբլի արժեցող պահուստային ֆոնդ: