Մեր միջամատությունից հետո Սերյոժա Ավետիսյանի վիճակը չի վատացել. Նիկոլայ Դալլաքյան
6 ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակը կայուն ծանր է: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
«Մեր միջամատությունից հետո երեխայի վիճակը չի վատացել: Եթե վիրահատությունից հետո, առաջին օրը վիճակը չի վատացել և կայուն է, ապա դա պետք է լավ ընդունել».- ասաց Ն.Դալլաքյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին փոքրիկ Սերյոժային վիրահատել են, այն տևել է 20 րոպե: Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար Վիլյամ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ վիրահատության ընթացքում կատարվել է կողմնային փորոքների արտաքին դրենավորում:
«Ստացած տրամվայից, հիպոքսիայից հետո առաջացել է ուղեղի շրջանառության խանգարում, գանգի մեջ կուտակվել է ավելորդ ողնուղեղային հեղուկ, որը մեծացնում է ներգանգային ճնշումը, ինչն էլ դառնում է ուղեղի վնասման պատճառ, հանգեցնում է ծանր հետևանքների»,- պարզաբանել է մասնագետը:
Նրա խոսքով` երեխայի կյանքին սպառնացող բարդությունները, ինչպես նաև հետագա խորը հաշմանդամության վտանգը կանխարգելելու նպատակն է պատճառ հանդիսացել, որպեսզի առաջատար մասնագետները վիրաբուժական միջամտություն կատարելու համատեղ կարևոր որոշում կայացնեն:
Նախորդող հրապարակում`
Երեխայի խորը հաշմանդամության վտանգը կանխարգելելու նպատակով է վիրաբուժական միջամտություն կատարվել. Վիլյամ Խաչատրյան
Սերյոժա Ավետիսյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, տևել է 20 րոպե
Սերյոժա Ավետիսյանին արդեն սկսել են կերակրել զոնդի օգնությամբ. Առողջապահության նախարար
Գյումրիի դեպքից փրկված փոքրիկը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել
Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության գործով կասկածյալը հարցաքննվել է
Քննարկվում է Գյումրիի դեպքից փրկված փոքրիկին Երևան տեղափոխելու հարցը
Հարցաքննվել են Պերմյակովի զինակիցները, տուժածների հարազատները. ՀՀ քննչական կոմիտե
Գյումրիի միջադեպի առիթով ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Փոխոստիկանապետ. Զինվորականը առողջական խնդիրներ չի ունեցել, գտնվել է նորմալ, ադեկվատ վիճակում (տեսանյութ)
Նախագահը Գյումրիում տեղի ունեցած հանցագործության կապակցությամբ խորհրդակցություն է անցկացրել
Երեխան վիրահատական միջամտության կարիք չունի, սակայն տուժել են նրա մի շարք հյուսվածքները. Արմեն Մուրադյան