ՌԴ-ից մասնագետների խումբ կժամանի Հայաստան՝ Սերյոժա Ավետիսյանին օգնելու համար
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան զանգահարել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին և իր խորը ցավակցությունն ու մտահոգությունը հայտնել Գյումրիում կատարվածի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Նախարարները քննարկել են փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի վիճակը և բուժման ռազմավարությունը։ Վերոնիկա Սկվորցովան առաջարկել է մասնագիտական, ինչպես նաև դեղերով և պարագաներով ապահովման աջակցություն։
Հունվարի 18-ին առաջատար մասնագետները` մանկական նյարդավիրաբույժ, ռեանիմատոլոգ և մանկական նյարդաբան, կժամանեն Հայաստան։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա